ՄԻՊ ներկայացուցիչները «Վանաձոր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ չհայտարարված այցի ընթացքում վեր են հանել բուժսպասարկման խնդիրներ

Լուրեր

27.04.2026 | 22:34
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է
27.04.2026 | 22:21
Տեղի է ունեցել սերժանտների երդման հանդիսավոր արարողություն
27.04.2026 | 22:04
Ադրբեջանում ուկրաինական ռազմական խումբ է տեղակայված. Զելենսկիի և Ալիևի հանդիպման հետքերով
27.04.2026 | 21:53
Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում են
27.04.2026 | 21:44
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.04.2026 | 21:30
Ով ինչպես է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 21:13
ԱԳ փոխնախարարը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ կարիքների հարցը
27.04.2026 | 21:00
Անվտանգային սպառնալիքներն աճում են, բայց իշխանությունը մեզ տրամադրում է զվարճանքներ և խաղաղության կեղծ օրակարգ․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:50
Սյունիքի մարզում վթարյին ջրանջատում կլինի
27.04.2026 | 20:39
Սամվել Կարապետյանը պատասխանել է թիմակցի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 20:27
ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով
27.04.2026 | 20:12
TRIPP-ը նախագիծ է, որի լիակատար սեփականատերը Հայաստանն է. ՀՀ ԱԳ փոխնախարար
27.04.2026 | 20:00
ՔՊ-ում ավելի շատ գործիչներ կան, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի անդամ են եղել, քան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեջ․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 19:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրենը ժամանել է Երևան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.04.2026 | 19:33
Ժողովրդի դատարան․ ՀՀ-ում ներդրվելու է երդվյալ ատենակալների ինստիտուտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները փետրվարի 28-ին և 29-ին չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ իրականացնող անձանց հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:

«Վանաձոր» ՔԿՀ-ում ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու և այլնի վերաբերյալ, ինչը, ըստ իրենց, հանդիսացել է հացադուլի պատճառ:

«Աբովյան» ՔԿՀ-ում ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել կապված բժշկական սպասարկման հետ՝ նշելով, որ իրենց անհրաժեշտ հետազոտությունները բժշկական կենտրոններում կազմակերպվում են ձգձգումերով: Ստացված տեղեկությունների համաձայն՝ հաճախ խնդիրներ են առաջանում ազատությունից զրկված անձանց քաղաքացիական բժշկական հաստատություններ տեղափոխելու, ընդունելու և այնտեղ բուժօգնության հետագա գործընթացները պատշաճ կազմակերպելու հետ կապված:

Չնայած այն հանգամանքին, որ Պաշտպանը ՔԿՀ-ում ազատությունից զրկված անձանց խնդիրների առնչությամբ պարբերաբար է քննարկումներ ունենում իրավասու մարմինների հետ, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ ցանկանում է իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրել ազատությունից զրկված անձանց պատշաճ բժշկական օգնությունը ՔԿՀ-ից դուրս բժշկական հաստատություններում կազմակերպելուն առնչվող խնդիրներին և կոչ է անում հարցին համակարգային լուծումներ գտնելու ուղղությամբ ձեռնարկել հրատապ, գործուն քայլեր:

Ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի երաշխավորմանն ուղղված ներպետական և միջազգային չափանիշների համաձայն՝ դա պետության պոզիտիվ պարտականությունն է:

ՄԻՊ ներկայացուցիչներն արձանագրված խնդիրները քննարկել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ։

Չհայտարարված այցերի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին»,- նշվում է հայտարարության մեջ։