Բաքվից միջազգային իրավունքի համաձայնեցված սկզբունքները խաղաղության պայմանագրում ներառելու ցանկություն չկա. Ռուբեն Ռուբինյան

Լուրեր

24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:09
Ավելի քան 300 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջաններն ու Ղրիմը․ Սևաստոպոլը մնացել է առանց էլեկտրականության
24.06.2026 | 11:05
Կարկտահարությունների վերլուծություն, գարնանը և հունիսին դիտված կլիմայական պայմանների ամփոփում. ՈՒՂԻՂ
24.06.2026 | 11:00
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
24.06.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անթալիայի  դիվանագիտական 3-րդ համաժողովի շրջանակում «Խաղաղություն, զարգացում և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում» պանելային քննարկմանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ունեցած ելույթում նշել է, որ  հայկական և ադրբեջանական կողմերի համար լավագույն տարբերակը՝ հաստատելու, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, մեկը մյուսի նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և չեն ունենա այդպիսիք ապագայում, խաղաղության պայմանագիր ստորագրելն է։

Նա, միաժամանակ, ընդգծել է, որ ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը Հայաստանի ներքին հարցն են և  խաղաղության գործընթացի հետ կապ չունեն։

Ռուբինյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված սկզբունքները խաղաղության պայմանագրում ներառել, որոնք միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն են՝ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, մեկը մյուսի իրավասությունը հարգելը, բոլոր հաղորդակցությունների բացումը հավասարության սկզբունքի վրա հիմնված։

«Մենք Ադրբեջանից չենք տեսնում ցանկություն՝ այս ամենը արտահայտել թղթի վրա, սակայն հուսով ենք, որ դա կփոխվի»,-ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը։

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը չի ռազմականացվում, այլ կառուցում է իր պաշտպանությունը։

«Հայաստանն ունի անվտանգային մտահոգություններ, որոնք գալիս են նաև Ադրբեջանից։ Եվ մեր սուվերեն իրավունքն է՝ կառուցել մեր պաշտպանությունը։ Մենք ագրեսիվ մտադրություններ չունենք մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ և ճանաչում ենք բոլորի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ռուբինյանը՝ շեշտելով, որ Բաքուն շարունակում է սպառազինություն գնել տարբեր երկրներից։