Պենտագոնը կարող է Ուկրաինայի համար գումար վերցնել իր պահուստներից

Լուրեր

12.08.2026 | 11:06
Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին
12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:50
Դեյան Ստանկովիչը հեռացել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնից
12.08.2026 | 10:47
Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի
12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
Բոլորը

Պենտագոնը դիտարկում է Ուկրաինային իր պահուստներից ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը, որի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 4 մլրդ եվրո։ Նախկինում գերատեսչությունը նախատեսում էր այդ պահուստները ծախսել միայն այն դեպքում, եթե դրանք փոխհատուցվեն Կոնգրեսի կողմից ընդունված ֆինանսավորման փաթեթով: Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի մի քանի պաշտոնյաների։

Քանի որ Ուկրաինայի ֆինանսավորման մասին օրինագիծը մնացել է Կոնգրեսում, գերատեսչությունը սկսել է քննարկել օգնություն ուղարկելու հարցը՝ նույնիսկ առանց միջոցների փոխհատուցման երաշխիքների։

CNN-ի զրուցակիցները նշել են, որ այս հնարավորության իրագործման և օժանդակության տրամադրման մի շարք այլ ծրագրերի մասին խոսակցությունները գնալով ավելի արդիական են դարձել վերջին շաբաթների ընթացքում, քանի որ մի կողմից Կոնգրեսում մնացել է Ուկրաինայի ֆինանսավորման մասին օրինագիծը, մյուս կողմից՝ ուկրաինական զորքերի վիճակը գնալով բարդանում է։

Պենտագոնի պաշտոնյաներից մեկը CNN-ին ասել է, որ օգնության նոր փաթեթը, եթե հաստատվի, կներառի «կարևոր ռազմամթերք»: Նրա խոսքով՝ գերատեսչությունում խոսվում է նաև այն մասին, թե ինչպես և որտեղ պետք է ռազմական օգնություն տրամադրել, որպեսզի այն հնարավորինս արագ ուղարկվի Ուկրաինա։

ԱՄՆ Կոնգրեսը 2023 թվականի հոկտեմբերից քննարկում է Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու օրինագիծը։ Փետրվարի կեսերին Սենատը հավանություն է տվել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ավելի քան 95 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու նախաձեռնությանը։

Այժմ փաստաթուղթը պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի կողմից, սակայն դրա խոսնակ Մայք Ջոնսոնն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, այն կմերժվի։ Պատճառն այն է, որ փաստաթղթի ներկայիս տարբերակը չի ներառում ԱՄՆ հարավային սահմանին սահմանային հսկողության խստացման ծախսերը, ինչի մասին պնդում է ստորին պալատում գերիշխող Հանրապետական կուսակցությունը։