Վաղը «ՄՏՍ Հայաստան»-ի 20 տոկոսը կնվիրաբերվի պետությանը

Լուրեր

27.11.2026 | 15:54
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են IBA-ի նախագահի գավաթին
27.11.2026 | 15:47
Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը
27.11.2026 | 15:41
Սպիտակի համայնքապետարանը խոչընդոտում է «Բարոյական արժեքներ»-ի նախընտրական ավտոերթը․ «Անկախ դիտորդ»
27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարչապետի աշխատակազմը վաղվանից կտնօրինի «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 20 տոկոս բաժնեմասի ճակատագիրը։

Կառավարությունը վաղն ընդունելու է ընկերության կողմից պետությանը նվիրաբերվող բաժնետոմսերը։ Կառավարությունից հայտնում են, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը: Իսկ թե ինչու է այս ընկերությունը նման ցանկություն հայտնել ՀՀ քաղաքացիներին դեռ որևէ պարզաբանում չի ներկայացվում։

Նշենք, որ ընկերությունը հունվարի 24-ին հայտարարեց, որ տեղի է ունեցել սեփականատիրոջ փոփոխություն։ Ռուսական ընկերությունը վաճառվել է Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը։ Սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ կառավարությունը 12,5-ական տոկոսների նվիրատվություն էր ստացել Ամուլսարի հանքը շահագործող ընկերությունից և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։ Վերջին նիրատվությունը ներկայացվում է որպես «ժողովրդից գողացվածը հետ բերելու գործընթաց», սակայն, չի հստակեցվում, թե մասնավորապես ո՞վ էր այդ 12,5-ը գողացել ժողովրդից։