Բարձրաստիճան պաշտոնյաներն օրենք են խախտում. ում ծառայողական մեքենաներն են երթևեկում փարոսիկներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:53
Ադրբեջանի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում իրավիճակին և Ուկրաինային աջակցության հարցեր են քննարկել
25.06.2026 | 16:45
App Store-ից հեռացվել են VK-ն, «Одноклассники»-ին և Mail.ru-ն
25.06.2026 | 16:45
Հնարավոր է՝ Եվրոպական դատարան դիմենք. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:42
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի․ ավելի քան 10․000 մարդ անհետ կորած է
25.06.2026 | 16:36
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:25
Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է
25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
25.06.2026 | 16:07
Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին
25.06.2026 | 16:03
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցող և սպասարկող ավտոմեքենաներ կահավորված են առկայծող փարոսիկներով, ինչը նախատեսված չէ օրենքով։  Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանն էր վերջերս անդրադարձել խնդրին՝ հրապարակելով ցանկը․

«ՀՀ գլխավոր դատախազին սպասարկող և ուղեկցող ավտոմեքենա

ՀՀ քննչական կոմիտեի նախագահին սպասարկող և ուղեկցող ավտոմեքենա

ՀՀ ԲԴԽ նախագահին սպասարկող և ուղեկցող ավտոմեքենա

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահին սպասարկող մեքենա

ԱՄՆ դեսպանին սպասարկող մեքենա

ՌԴ դեսպանին սպասարկող մեքենա»:

Թորոսյանի հրապարակային հայտարարությունից հետո փարոսիկներն արդյո՞ք հանվել են ծառայողական մեքենաների վրայից․ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազության, Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայություններից հորդորեցին գրավոր դիմել, իսկ ԲԴԽ մամուլի խոսնակը մատնանշեց Կարեն Անդրեասյանի վերջին մեկնաբանությունն այդ թեմայով։ ԲԴԽ նախագահը, վերջերս անդրադառնալով իրեն սպասարկող և ուղեկցող մեքենաների վրա տեղադրված առկայծող փարոսիկներին, նշել էր, որ մեքենան այդ տեսքով է իրեն տրամադրվել։

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ ասաց՝ նախագահի երթևեկը կարգավորվում է օրենսդրությամբ, որը ենթադրում է նաև առկայծող փարոսիկներ։ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, թեև փաստեր չունի, թե որ պաշտոնյաներն են երթևեկում փարոսիկներով, սակայն պնդեց, որ նրանք իրավունք ունեն առկայծող փարոսիկներով կահավորված մեքենաներով երթևեկել, եթե կա դրա անհրաժեշտությունը։ Խոստովանեց՝ իրեն սպասարկող մեքենայի վրա էլ կան փարոսիկներ։

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ անդամ Արտակ Գաբոյանը հակադարձում է՝ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը հաստատում է կառավարությունը, որում ներառված են օպերատիվ-ծառայողական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումների տրանսպորտային միջոցները և գունագրաֆիկ երանգավորում ունեցող մեքենաները։ Թեև ցանկում ընդգրկված է Քննչական կոմիտեն, սակայն ՔԿ նախագահի ծառայողական մենքենան գունագրաֆիկ երանգավորում չունի։ Հիշատակված մյուս կառույցների ծառայողական մեքենաներն առհասարակ ցանկում ներառված չեն։

Ընդ որում՝ ցանկում նաև ավելացել է կետ, որի համաձայն՝ Պետական պահպանության ծառայության, Անվտանգության խորհրդի անդամների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տրանսպորտային միջոցները ևս կարող են կահավորվել կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ընդգծում է՝ ոստիկանությունն աչք է փակում նման երևույթների վրա։

ԱԺ պատգամավոր  Արսեն Թորոսյանը, որն այս թեմայով հարցումներ է ուղարկել ՆԳՆ, նշում է, որ դրանք մնացել են անպատասխան։ Իշխանական պատգամավորը հատկապես խնդրահարույց է համարում այն, որ դիվանագետներն են օրենք խախտում հյուրընկալ երկրում, տվյալ դեպքում՝ Հայաստանում։

«Հիմա ես հրապարակային ասում եմ՝ եթե այս հարցը չլուծվի, ես մի շաբաթից իմ ավտոյի վրա միգալկա եմ դնելու, ու թող փորձվեն ինձ կանգնեցնեն»,- ասել էր Թորոսյանը։

ՔՊ-ական պատգամավորի հրապարակային այս հայտարարությունից ոչ թե մեկ շաբաթ, այլ երկու ամիս է անցել։ Թորոսյանը տեղադրե՞լ է փարոսիկներ իր մեքենայի վրա՝ հրաժարվում է պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան