Հյուսիսային Կորեան հուլիսից միլիոնավոր արկեր է ուղարկել Ռուսաստան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հյուսիսային Կորեան հուլիսից միլիոնավոր արկեր է ուղարկել Ռուսաստան, հայտնում են հարավկորեական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարությանը, փոխանցում է Reuters-ը։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոն Սիկը տեղի լրատվամիջոցների համար ճեպազրույցում ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստան ուղարկված բեռնարկղերը կարող են պարունակել ավելի քան 3 միլիոն 152 մմ հրետանային կամ 500,000 122 մմ արկ:

Սեուլն ու Վաշինգտոնը մեղադրել են Փհենյանին և Մոսկվային զենքի ապօրինի շրջանառության համար՝ դատապարտելով Հյուսիսային Կորեային Ուկրաինայի պատերազմում կիրառելու նպատակով Ռուսաստանին զենք մատակարարելու համար։

Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան հերքել են սա, թեև խոստացել են ամրապնդել ռազմական համագործակցությունը։

Ըստ Reuters-ի՝ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարն ասել է, որ ստացված արկերի դիմաց Մոսկվան Փհենյանին տրամադրել է մոտ 9000 կոնտեյներ, «հիմնականում՝ սննդով», ինչպես նաև շարունակում է տեխնիկական օգնություն տրամադրել արբանյակների արձակման հարցում։ Հյուսիսային Կորեան կարող է ևս մեկ արբանյակ արձակել արդեն հաջորդ ամիս։