Մարուքյանն ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի վերաբերյալ՝ մեջբերելով Ադրբեջանի նախկին նախագահին

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրապարակել է 1992 թվականին ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցի բնօրինակ ապացույցը։ X-ում արված գրառման մեջ Մարուքյանը մեջբերել է Ադրբեջանի նախկին նախագահի այն հայտարարությունը, որ վԽոջալուի բնակիչների վրա կրակելն ակնհայտորեն կազմակերպվել է ինչ-որ մեկի կողմից՝ Ադրբեջանում վերահսկողություն վերցնելու համար»։

«Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումն անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ «հայերի կողմից միջանցքը բաց է թողնվել, որպեսզի մարդիկ հեռանան»: Սակայն Ադրբեջանի «Ժողովրդական ճակատի» զինված ստորաբաժանումների կողմից խաղաղ բնակիչների շարասյունը գնդակոծվել է Աղդամի շրջանի սահմանի մոտակայքում, ինչն ավելի ուշ հաստատել է Այազ Մութալիբովը, որն այս հանցավոր արարքը կապել է իրեն իշխանությունից հեռացնելու՝ ընդդիմության փորձերի հետ և կատարվածի համար ամբողջությամբ մեղադրել իր հակառակորդներին: Ռուսական «Նովոյե վրեմյա» ամսագրին տված հարցազրույցում էլ Մութալիբովն ասել է, որ Խոջալուի բնակիչների վրա կրակելն ակնհայտորեն կազմակերպվել է ինչ-որ մեկի կողմից՝ Ադրբեջանում վերահսկողություն վերցնելու համար»,- գրել է Մարուքյանը X-ում: