Բրազիլիայի նախկին ղեկավարը հերքել է հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքը

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն իրեն մեղավոր չի համարում 2022 թվականի նախագահական ընտրություններից հետո հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Ի՞նչ է հեղաշրջումը. տանկեր փողոցներում, զենքեր, դավադրություն: Դրանցից ոչ մեկը չի եղել Բրազիլիայում»,- ասել է ծայրահեղ աջ քաղաքական գործիչը Սան Պաուլոյում իր տասնյակ հազարավոր կողմնակիցների առջև ունեցած ելույթում:

Միաժամանակ, Բոլսոնարոն հերթական անգամ երկրի գործող ղեկավար Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի կառավարությանը մեղադրել է քաղաքական հետապնդումների մեջ։ Երկրի նախկին նախագահը սոցցանցերում վերջին մի քանի օրերի ընթացքում իր կողմնակիցներին կոչ է արել մասնակցել «խաղաղ հանդիպմանը՝ պաշտպանելու ժողովրդավարական իրավունքի գերակայությունը», ինչպես Բոլսոնարոն անվանել է իր հավաքը։

Ըստ AFP-ի՝ որոշ ցուցարարներ հարյուրավոր կիլոմետրեր են կտրել՝ Սան Պաուլո հասնելու և իրենց առաջնորդին աջակցելու համար։

2023 թվականի հոկտեմբերին Բրազիլիայի Ազգային Կոնգրեսի գրոհը հետաքննելու համար ստեղծված խորհրդարանական հանձնաժողովը մեղադրանք է ներկայացրել Ժաիր Բոլսոնարոյին հեղաշրջման փորձի, քաղաքական բռնության և հանցավոր դավադրության համար: Պետության նախկին ղեկավարի նկատմամբ հետաքննությունը տևել է հինգ ամիս, վերջնական զեկույցը կազմել է 1300 էջ։ Բացի Բոլսոնարոյից՝ անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվել է ևս 60 մարդ, այդ թվում՝ նախկին նախարարներ և զինվորականներ։

Քաղաքական գործչի փաստաբանները զեկույցն անվանել են «թերի և կողմնակալ»: Նրանց կարծիքով՝ նախկին նախագահը հնարավորություն չի ունեցել իր պաշտպանական հիմնավորումները ներկայացնել։

Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 30-ին, Լուլա դա Սիլվան նվազագույն տարբերությամբ հաղթել է Բոլսոնարոյին՝ հավաքելով ձայների 50,9 տոկոսը։ 2023 թվականի հունվարի 8-ին Բոլսոնարոյի կողմնակիցները, ովքեր կարծում էին, որ ընտրությունների արդյունքները կեղծված են, ներխուժել են նախագահական նստավայր, Ազգային Կոնգրեսի շենք և Գերագույն դատարան։

2023 թվականի հունիսին Գերագույն ընտրական դատարանի դատավորները համարել են, որ նախկին նախագահը մասամբ պատասխանատու է այդ գործողությունների՝ «ժողովրդավարության համար վնասակար հետևանքների» համար։ Այդ կապակցությամբ Բոլսոնարոյին 8 տարով արգելել են առաջադրվել նախագահի պաշտոնում։