Միրզոյանը կմեկնի Ժնև՝ մասնակցելու ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստին
Քաղաքականություն
25.02.2024 | 21:11Փետրվարի 26-27-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նախարար Միրզոյանը ելութով հանդես կգա ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներում:
Կայանալու են նաև հանդիպումներ բարձրաստիճան գործընկերների հետ: