Վահագն Դավթյանը՝ օղակների բրոնզե մեդալակիր. Աշխարհի գավաթ
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Վահագն Դավթյանը դարձել է Աշխարհի գավաթի օղակների բրոնզե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են Մարմնամարզության ֆեդերացիայից։
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: