Բայդենը հանդիպել է Նավալնիի այրուն․ պատժամիջոցներ կկիրառվեն անձամբ Պուտինի դեմ

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հանդիպել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրու և դստեր հետ։ Այս մասին CNN-ի փոխանցմամբ հայտնել է Սպիտակ տունը։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահը պատրաստվում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:

Հանդիպումից հետո Բայդենը հայտարարել է, որ պատժամիջոցներ կկիրառվեն անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։

«Ես պատիվ եմ ունեցել հանդիպելու նրա կնոջ և դստեր հետ, և, ակնհայտ է, որ նա անհավանական խիզախ մարդ էր», – Նավալնիի մասին կարծիք է հայտնել Բայդենը լրագրողների հետ զրույցում: «Մենք վաղը կհայտարարենք Պուտինի դեմ պատժամիջոցների մասին, որը պատասխանատու է նրա մահվան համար»։ Բայդենն ասել է, որ իրենց հանդիպումից պարզ է դարձել, որ Նավալնիի կինը «կշարունակի պայքարել»։ «Մենք չենք հանձնվում», – ասել է նա:

Հանդիպումը տեղի է ունեցել Կալիֆորնիայում, որտեղ Բայդենը այցելել էր նախընտրական դրամահավաքի շրջանակում։ Դաշա Նավալնայան՝ Նավալնիի դուստրը, Սթենֆորդի համալսարանի ուսանող է։

Հիշեցնենք, որ ՌԴ կալանավայրերից մեկում ռուս ընդդիմադիր  գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին ՌԴ իշխանությունները հայտնել են փետրվարի 16-ին։