Սամվել Շահրամանյանի թիկնապահն ազատ է արձակվել. նրան մեղադրանք չի առաջադրվել

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Սամվել Շահրամանյանի թիկնապահ Աշոտ Դանիելյանն ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկացրեց նրա պաշտպան Ռոման Երիցյանը.

«Աշոտ Դանիելյանին մեղադրանք չի առաջադրվել, քրեական հետապնդում հարուցելու մասով ևս որոշում չկա»,- նշեց պաշտպանը։

Ավելի վաղ Երիցյանը գրել էր, որ Աշոտ Դանիելյանի բնակարանի և մեքենայի խուզարկությամբ թմրանյութ կամ դրա հետ առնչություն ունեցող որևէ բան չի հայտնաբերվել.

«Քննիչի ներկայացրած դեղնականաչավուն զանգվածը, որը հայտնաբերվել է ոչ Դանիելյանի մոտ կամ նրան պատկանող որևէ գույքի մեջ, ըստ եզրակացության, կազմում է 0.44 գրամ, որը բավարար չէ անձին անգամ վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ Իր հեռախոսի գաղտնաբառը քննիչին Դանիելյանը տրամադրել էր վաղուց՝ տալով համաձայնություն նաև թմրանյութ իրացնելու կասկածը փարատելու նպատակով թվային խուզարկության ենթարկելու համար։ Արդյունքները, պարզ է, բացասական էին վարույթն իրականացնող մարմնի համար»։

Հիշեցնենք՝ փետրվարի 20-ի երեկոյան ոստիկանության ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի անդամին։ Քննչական կոմիտեից FactorTV-ին հայտնել էին, որ ոստիկանության բաժին տարված քաղաքացու վերաբերյալ հաղորդում և համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել Կոմիտե, ավելի ուշ ՔԿ է ներկայացվել նաև տվյալ անձը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։

Այդ առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նաև մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել Դանիելյանի մասնակցությամբ. թիկնապահը խոչընդոտել էր 24news լրատվական ծառայության լրագրողի և օպերատորի աշխատանքը և հայհոյել նրանց։ Ավելի ուշ, Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Սամվել Շահրամանյանն ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին և դատապարտել կատարվածը։