Սամվել Շահրամանյանի թիկնապահը բերման է ենթարկվել և ձերբակալվել ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Factor․am-ի տեղեկություններով՝ երեկ ոստիկանության ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի անդամներից մեկին։ Քննչական կոմիտեն, առանց անձնավորելու և քաղաքացու տվյալները նշելու, հաստատեց տեղեկությունը։

«Ոստիկանության բաժին տարված քաղաքացու վերաբերյալ հաղորդում և համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել Քննչական կոմիտե, ավելի ուշ ՔԿ է ներկայացվել նաև տվյալ անձը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն։ Անձը ձերբակալվել է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպ էր տեղի ունեցել նշված անձի և 24news լրատվական ծառայության լրագրողի և օպերատորի միջև։ Թիկնապահը խոչընդոտել էր լրատվամիջոցի աշխատանքը և հայհոյել նրանց։

Ավելի ուշ, Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Սամվել Շահրամանյանն ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին և դատապարտել կատարվածը։