Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը

Լուրեր

12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
12.08.2026 | 11:45
Սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. օգնության են հասել փրկարարները
12.08.2026 | 11:37
Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1,2 մլրդ դրամի վնաս. ՔԿ
12.08.2026 | 11:30
Հանրաքվե չեն առաջարկում, Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում․ Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:22
Մանուել Տուլիպա. «Այս խաղը ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:14
Ալիևը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը «վաղ թե ուշ պետք է շահագործումից հանվի»
12.08.2026 | 11:06
Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին
12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:50
Դեյան Ստանկովիչը հեռացել է «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչի պաշտոնից
12.08.2026 | 10:47
Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի
12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովին Ռիո դե Ժանեյրոյում ընթացող G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում։ «Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ կողմերը քննարկել են առաջիկայում նախատեսված բարձր մակարդակի այցերը, երկկողմ և տարածաշրջանային իրադարձությունները։

Ֆիդանը փոխանցել է Լավրովին, որ Թուրքիան ուկրաինական պատերազմի դիվանագիտական լուծման հույս ունի՝ բոլոր կողմերի մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը նպաստող բոլոր նախաձեռնություններին։

Նախարարները նաև քննարկել են Գազայում տիրող հումանիտար ծանր իրավիճակը և այս ուղղությամբ խնդիրների լուծման հնարավոր քայլերը։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ էլ՝ նախարարները քննարկել են «մի շարք արդի տարածաշրջանային և միջազգային հարցեր՝ շեշտը դնելով Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա»։

Հանդիպմանը քննարկվել է նաև առևտրատնտեսական համագործակցությունը և էներգետիկայի ոլորտում նախագծերի իրականացումը։