Հանձնարարվել է սահմանել խիստ հսկողություն շինբարեկարգման ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ժամկետների և որակի ուղղությամբ

Լուրեր

14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված նախադպրոցական, առողջապահական, մշակութային կազմակերպությունների շենքերի, բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգման, փողոցների բարեկարգման ու ասֆալտապատման, թեքահարթակների կառուցման և վթարային պատշգամբների, շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները։

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատակազմի համապատասխան վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է բոլոր ուղղություններով ակտիվացնել աշխատանքները՝ դրանք սահմանված ժամկետում և որակով ավարտելու ուղղությամբ։ Կամո Արեյանը հանձնարարել է նաև շինբարեկարգման ծրագրերի շրջանակում խստագույն հսկողություն սահմանել տեխնիկական հսկիչների գործունեության նկատմամբ՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ հենց նրանք են պատասխանատու վերջնական և որակյալ աշխատանքի համար: Այս համատեքստում հանձնարարվել է լրջագույն հսկողություն սահմանել ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ, ինչպես նաև շինարարական աշխատանքների կատարողականները ստորագրել միայն կատարված աշխատանքները տեղում լիարժեք ուսումնասիրելուց հետո և որակի վերաբերյալ համապատասխան եզրակացության առկայության դեպքում:

Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների մասով՝ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 6 վարչական արձանագրություն: «Սանիթեք» ընկերության աշխատանքի արդյունքները հերթական անգամ գնահատելով անբավարար և մտահոգիչ՝ Կամո Արեյանը հանձնարարել է ակտիվացնել դրանք և բոլոր ռեսուրսները կենտրոնացնել պատշաճ սպասարկումն ապահովելու ուղղությամբ, ինչը ենթադրում է ոչ միայն կուտակված աղբի տեղափոխում, այլև աղբամանների և աղբամուղերի ախտահանում:

Կամո Արեյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին ուժեղացնել ամենօրյա հսկողությունը աջակցության տարածքային բաժինների աշխատանքների նկատմամբ, օրենսդրության պահանջներին համապատասխան ապահովել ընտանեկան նպաստների նշանակման հասցեականությունը՝ իսպառ բացառելով կոռուպցիոն ռիսկերն ու քաղաքացիների հետ անօրինական պայմանավորվածությունների հնարավորությունը: Սոցիալական աջակցության բաժինների պետերն անձնապես կրելու են յուրաքանչյուր գործի վարման օրինականության ողջ պատասխանատվությունը:

Կամո Արեյանի մեկ այլ հանձնարարականով առաջիկա շաբաթվա ընթացքում կուսումնասիրվեն մայրաքաղաքի բոլոր բակային տարածքների խաղահրապարակներում առկա կարուսելներն ու մարզագույքը՝ դրանց անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով, անհրաժեշտության դեպքում կատարելով նաև դրանց ամրացման աշխատանքներ:

Անդրադառնալով Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ճանապարհաշինական աշխատատնքների ընթացքին, «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանին, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանին՝ հանձնարարվել է համատեղ ուսումնասիրել և ավարտել Աշտարակի խճուղու նոր ճանապարհահատվածի հենասյուների և մալուխային ցանցի վերատեղադրումը: Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, ինչպես նաև իրավաբանական վարչություններին էլ հանձնարարվել է վերոնշյալ տարածքում իրականացնել գովազդային վահանակների տեղափոխման, անհրաժեշտության դեպքում ապամոնտաժման աշխատանքներ: