Ուկրաինային թույլ կտան F-16-երով հարվածել Ռուսաստանին․ Ստոլտենբերգ

Լուրեր

12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն է զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան հարվածել Ռուսաստանի տարածքին F-16 կործանիչներով, երբ դրանք հասցվեն Կիև, գրում է Radio Free Europe-ը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի յուրաքանչյուր դաշնակից ինքնուրույն կորոշի՝ կործանիչներ մատակարարե՞լ Կիևին, թե՞ ոչ։ Այնուամենայնիվ, ուկրաինական բանակը կկարողանա օգտագործել մատակարարված F-16-երն ինքնապաշտպանության համար, որը ներառում է հարձակումներ Ուկրաինայի սահմաններից դուրս ռուսական օրինական ռազմական օբյեկտների վրա:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ Կիևի բոլոր դաշնակիցները ցանկանում են, որպեսզի F-16-երը հնարավորինս շուտ հասանելի լինեն, սակայն կործանիչների ազդեցությունն ավելի մեծ կլինի, եթե օդաչուները և սպասարկող անձնակազմը լավ պատրաստված լինեն:

Նախօրեին CNN-ը հայտնել էր, որ ուկրաինացի առաջին չորս օդաչուները F-16-ով ուսուցումը կավարտեն այս ամառ։ Նրանք սկսել են մարզվել հոկտեմբերի կեսերին Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում: Միաժամանակ, ԱՄՆ-ում վերապատրաստում են անցնում, ընդհանուր առմամբ, 12 օդաչուներ, բոլորը պատրաստ կլինեն թռչել F-16-ով մինչև օգոստոս: Ուկրաինացի ռազմական օդաչուները սովորում են կործանիչներ վարել Մեծ Բրիտանիայում, Ռումինիայում և Դանիայում:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատը նշել է, որ մարտադաշտում իրավիճակը կարող է փոխել երկու F-16 էսկադրիլիան։

«F-16-ն ի վիճակի է պաշտպանել Ուկրաինան հրթիռային ահաբեկչությունից, քշել ռուսական նավերն ու ռուսական ինքնաթիռները, ինչպես նաև ձեռք բերել առավելություն օդում»,- ընդգծել է նա։