Գործարքը հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության․ փորձագետ

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Իրավական տեսանկյունից բոլոր գործողությունները հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության»: Այս մասին Ամերիաբանկի և BOGG ֆինանսական խմբի միջև հնարավոր գործարքի վերաբերյալ Civilnet-ին տված հարցազրույցում ասել է ՖԻՆԱՐՄ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը:

Նա ընդգծել է, որ Ամերիաբանկում բաժնետեր է ոչ թե անձամբ Ռուբեն Վարդանյանը, այլ «Իմաստ Գրուպ»-ը, որի անունից որոշում են կայացնում իրավաբանական անձի կառավարման մարմինները:

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա փորձագետի խոսքով` բաժնետոմսերն էլ իրենց հերթին հանձնված են հավատարմագրային կառավարման, այսինքն` «հավատարմագրային կառավարչի որոշումը լիովին բավարար է գործարքն անթերի իրականացնելու համար»:

«Ամերիաբանկում այլ խոշոր բաժնետերեր ևս կան, այդ թվում նաև խոշոր ինստիցուցիոնալ ներդրողներ` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը` 17.71%, Ասիական զարգացման բանկը` 13.91%, Ի Էս Պի Էս Հոլդինգը` 12.05%, Աֆեյան հիմնադրամն է նաև բաժնետերերի կազմում: Եվ այս բոլոր սեփականատերերը վաճառում են իրենց բաժնեմասը Մեծ Բրիտանիայում ցուցակված BOGG ֆինանսական խմբին: Ինչու՞ պետք է վաճառեր, օրինակ, Ասիական զարգացման բանկը, եթե, ենթադրենք, գինը ձեռնտու չլիներ կամ այլ հանգամանքներ լինեին: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով` ես ռիսկեր չեմ տեսնում»,- եզրափակում է Կարեն Զաքարյանը: