Բավարար տվյալներ չկան, որ Սոնա Մնացականյանի համար տեսանելի է եղել կարգադրիչի` հատումն արգելելու ցուցումը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Վարչապետի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի գործով քննության առարկա են դարձել նաև վթարի հետևանքով մահացած հղի կնոջ` Սոնա Մնացականյանի գործողությունները, և որոշում է կայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ: Այս մասին այսօր գործով դատական նիստի ընթացքում ասաց դատախազ Աշոտ Կոստանյանը:

Ըստ քրեական գործում առկա տվյալների` բավարար տվյալներ ձեռք չեն բերվել, որ հետիոտնի, այսինքն` Սոնա Մնացականյանի համար տեսանելի է եղել կանաչ լույսի առկայության պայմաններում կարգադրիչի` հատումը արգելելու ցուցումը:

Նշենք, որ նախկին քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում ուղևորի, հետիոտնի կամ երթևեկության այլ մասնակցի կողմից (բացի սույն օրենսգրքի տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման կանոնները խախտելու համար:

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթ է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 28-ամյա հղի կին՝ Սոնա Մնացականյանը։ Կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենան վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ծառայության սպայական վաշտից է եղել, իսկ ղեկին եկել է հրամանատար Արամ Նավասարդյանը։

Վերջինս մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով՝ (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։

Նախորդ դատական նիստի ընթացքում Արամ Նավասարդյանի պաշտպանները միջնորդել են նշանակել կրկնակի դատատեխնիկական ու տեսաձայնագրային փորձաքննություն, ինչպես նաև քննչական փորձարարություն իրականացնել, սակայն մեղադրողներն ու տուժող կողմն առաջկեցին այս միջնորդության դեմ:

Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց մերժել միջնորդությունը:

Արաքս Մամուլյան