Հայ ծերունուն սպանած ադրբեջանցուն Մոսկվայում ձերբակալել են, բայց ազատ արձակել․ ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
Բոլորը

Ադրբեջանցի հայտնի բլոգեր և ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալին երեկ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է, ժամեր անց, սակայն, ազատ արձակվել։ Սոցցանցի իր էջում բլոգերը ձերբակալման տեսանյութն էր հրապարակել՝ հայտնելով, որ ռուս իրավապահներն իրեն թույլ չեն տվել Բաքու թռչել՝ պատճառաբանելով, թե դա Հայաստանի պահանջն է։

Ըստ Զեյնալիի փաստաբանի՝ Հայաստանը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել 2020 թվականի սեպտեմբերի 29-ին 2020 թվականի տավուշյան ագրեսիայի և դրան հաջորդած 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանում հայերի դեմ հարձակումներ և ագրեսիա հրահրելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցներին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ևս հայտարարել էր, որ բլոգերը ձերբակալվել է Հայաստանի պահանջով։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ բլոգերին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ 135 (Մարդկության դեմ հանցագործությունների), 137 (Հովանավորվող անձի դեմ ուղղված պատերազմական հանցագործությունների), 140 (Պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունների), 147 (Վարձկանության) և 149 (Ագրեսիայի) հատկանիշներով։ ՌԴ-ում բնակվող ադրբեջանցի փաստաբան Էլման Փաշաևն անդրադարձել էր ձերբակալմանը հաջորդող հավանական սցենարին։

«Ռուսական օրենսդրության համաձայն՝ Քյամիլ Զեյնալին մեկ ամիս ժամկետով պետք է տեղավորվի քննչական մեկուսարանում, և այս ընթացքում Հայաստանը պետք է բոլոր փաստաթղթերը փոխանցի ՌԴ գլխավոր դատախազությանը։ Ավելի ուշ կքննարկվի Հայաստանին փոխանցելու հարցը»,- նշել է նա։

Եվ մինչ ադրբեջանական լրատվամիջոցներն առավոտից նորություններ են հաղորդում ձերբակալումից, հայաստանյան իրավապահ համակարգը զերծ է մնում թեմայի շուրջ մեկնաբանություններից։ Գլխավոր դատախազությունից Factor TV-ին միայն հայտնեցին, որ Զեյնալիի ձերբակալման մասով պաշտոնական տեղեկության չեն տիրապետում։

Ներքին գործերի նախարարությունից էլ միայն մեկ նախադասություն փոխանցեցին․ «Այդ անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»։

Ըստ ամենայնի, սպանության հոդվածը կապված է 44-օրյա պատերազմի ժամանակ Զեյնալիի կողմից կատարված վայրագության մեկ դրվագին, որը, սակայն, բլոգերի կողմից կատարած միակ հանցագործությունը չէ։

Այս ընթացքում Զեյնալիի փաստաբան Ալեքպեր Գարաևը հայտարարում էր, թե այսօր ՌԴ դատախազությունը սպասում է Հայաստանից որոշ նյութերի ստացմանը։

«Եթե այդ լրացուցիչ նյութերը ստացվեն, ապա վաղը Քյամիլ Զեյնալին կկանգնի դատարանի առաջ՝ խափանման միջոցի ընտրության  համար»,- նշել էր փաստաբանը։

Պաշտոնական Երևանն այս տեղեկությունը ևս չի մեկնաբանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան