Չնայած ՀՀ-ն Զեյնալիին մեղադրում էր հանցագործությունների մեջ, ՌԴ-ն մարդասիրություն դրսևորեց․ ադրբեջանցի բլոգերի փաստաբան

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցի բլոգեր Քյամիլ Զեյլալիի փաստաբան Ալեքպեր Գարաևը, որը ՌԴ-ում ձերբակալվել, իսկ հետո ազատ է արձակվել, ադրբեջանական լրատվամիջոցներին մանրամասներ է հայտնել։

«Չնայած նրան, որ Հայաստանը Քյամիլի նկատմամբ հետախուզում է հայտարարել, և նրան ծանր հոդվածներով շատ լուրջ մեղադրանքներ են առաջադրվել, Ռուսաստանը մարդասիրություն դրսևորեց։ Ադրբեջանական պետության աջակցությամբ և համառությամբ Քյամիլ Զեյնալին այսօր կվերադառնա Ադրբեջան։ Ես շնորհակալ եմ բոլորին դրա համար: Մասնավորապես, իմ երախտագիտությունն եմ հայտնում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը և անձամբ դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին։ Նրանք իսկապես մեծ աշխատանք են կատարել»,- ասել է Գարաևը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Զեյնալիին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 4 հոդվածով՝ 135 (Մարդկության դեմ հանցագործություն), 137 (Պատերազմական հանցագործություններ), 140 (Պատերազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով), 147 (Վարձկանների հավաքագրում) և 149 (Ագրեսիա) հոդվածներով։

ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը Factor.am-ի հետ զրույցում ասել էր՝ «Այդ անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»՝ զերծ մնալով այլ մանրամասներ հաղորդելուց։ Ադրբեջանցի բլոգերի փաստաբանի տվյալներով՝ ՀՀ-ն Զեյնալիի նկատմամբ հետախուզում է հայտարարել 2020 թվականի սեպտեմբերի 29-ին։ Գարաևը հավելել էր, որ դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հանցավոր արարքի մասին է խոսքը։

«Քյամիլ Զեյնալին գիշերը ձերբակալվել է որպես կասկածյալ 48 ժամով։ Այսօր դատախազությունը սպասում է Հայաստանից որոշ նյութերի ստացմանը։ Իսկ եթե այս լրացուցիչ նյութերը ստացվեն, ապա վաղը Քյամիլ Զեյնալլին կկանգնի դատարանի առաջ՝ խափանման միջոցի ընտրության համար»,- ասել էր նա։

Ռուսական կողմը, փասատորեն, դատական նիստին չսպասելով՝ ազատ է արձակել Զեյնալիին։

Էմմա Չոբանյան