Գնդակոծության պատճառով վնասվել է Զապորոժիեի ԱԷԿ-ին էլեկտրաէներգիա մատակարարող գծերից մեկը. Ուկրէներգո

Լուրեր

01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
Բոլորը

Ուկրաինական «Ուկրէներգո»-ն հայտնել է, որ ռուս զինվորականների գնդակոծության հետևանքով վնասվել է Զապորոժիեի ատոմակայանին էլեկտրաէներգիա մատակարարող գծերից մեկը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Միևնույն ժամանակ, ըստ «Ուկրէներգո»-ի, այժմ «ԶԱԷԿ-ի և էներգահամակարգի միջև կապն ապահովվում է միայն մեկ գծով», սակայն ուկրաինական ցանցերի հզորությունը թույլ է տալիս մատակարարումների անհրաժեշտ մակարդակը։

«Քանի որ տարածաշրջանում մարտական գործողություններ են ընթանում, վթարային վերականգնման աշխատանքներն իրականացվում են՝ կախված անվտանգության իրավիճակից և զինվորականների թույլտվությամբ»,- հայտնում է «Ուկրէներգո»-ն։

Զապորոժիեի ատոմակայանն օկուպացված է ռուս զինվորականների կողմից և պարբերաբար ենթարկվում է գնդակոծությունների, ինչի համար Ուկրաինան և Ռուսաստանը մեղադրում են միմյանց։

ԶԱԷԿ-ին էլեկտրաէներգիա է անհրաժեշտ, այդ թվում, կայանի պաշտպանիչ և հովացման համակարգերի շահագործումն ապահովելու համար, որոնք կանխում են վթարի հավանականությունը: