ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցի բլոգերն ազատ է արձակվել. նա կվերադառնա Բաքու

Լուրեր

04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Բոլորը

Հայաստանի կողմից հետախուզվող, ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցի բլոգեր և մարզիչ Քյամիլ Զեյնալին ազատ է արձակվել, նա կվերադառնա Բաքու։

«Քամիլ Զեյնալին ազատ է արձակվել։ Նա այսօր կվերադառնա Բաքու»,- ասել է նրա փաստաբան Ալեքպեր Գարաևը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Զեյնալիին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 4 հոդվածով՝ 135 (Մարդկության դեմ հանցագործություն), 137 (Պատերազմական հանցագործություններ), 140 (Պատերազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով), 147 (Վարձկանների հավաքագրում) և 149 (Ագրեսիա) հոդվածներով։ ՀՀ Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը Factor.am-ի հետ զրույցում ասել էր՝ «Այդ անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»՝ զերծ մնալով այլ մանրամասներ հաղորդելուց։ Ադրբեջանցի բլոգերի փաստաբանի տվյալներով՝ ՀՀ-ն Զեյնալիի նկատմամբ հետախուզում է հայտարարել 2020 թվականի սեպտեմբերի 29-ին։ Գարաևը հավելել է, որ դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հանցավոր արարքի մասին է խոսքը։

«Քամիլ Զեյնալին գիշերը ձերբակալվել է որպես կասկածյալ 48 ժամով։ Այսօր դատախազությունը սպասում է Հայաստանից որոշ նյութերի ստացմանը։ Իսկ եթե այս լրացուցիչ նյութերը ստացվեն, ապա վաղը Քամիլ Զեյնալլին կկանգնի դատարանի առաջ՝ խափանման միջոցի ընտրության համար»,- ասել էր նա։

Էմմա Չոբանյան