Աբխազիան կցանկանար միանալ ՌԴ-ի և Բելառուսի Միութենական պետությանը. Բժանիա

Լուրեր

21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ իր երկիրը հանդես է գալիս Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետության ձևաչափով ինտեգրմանը։ Նա նշել է, որ Աբխազիայի համար կարևոր է պահպանել իր անկախությունը։ Ինտեգրումը, նրա խոսքով, կարող է տևել 5-10 տարի, գրում է Կոմերսանտը։

«Մենք ցանկանում ենք միասին լինել Ռուսաստանի, Բելառուսի հետ, ցանկանում ենք ակտիվ մասնակիցներ լինել այս ինտեգրացիոն գործընթացին՝ պահպանելով մեր անկախությունը։ Իսկ Միութենական պետությունը ձևաչափ է, որտեղ անկախ պետությունները փոխշահավետ պայմաններ են համաձայնեցնում վերազգային կառույցների ստեղծման շուրջ»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Բժանիան։

Աբխազիայի նախագահը նշել է, որ ինտեգրման ընթացքում առաջնորդվում է ՌԴ-ի հետ դաշինքի և ռազմավարական գործընկերության մասին միջպետական համաձայնագրով, որը ստորագրվել է 2014 թվականի նոյեմբերին։

«Եվ այնտեղ հստակ ասվում է, որ Ռուսաստանն աջակցում է Աբխազիայի Հանրապետությանը՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացներին։ Այս ձևաչափն առավելագույնս համապատասխանում է մեր ապագային, ապագայի մեր տեսլականին»,- հավելել է նա։

Հավելենք, որ Աբխազիան ճանաչված չէ միջազգային հանրության կողմից։ Իրավաբանորեն Բելառուսը ևս չի ճանաչել Աբխազիայի անկախությունը, սակայն Ալեքսանդր Լուկաշենկոն Բժանիայի հետ հանդիպել է Պիցունդայում 2022 թվականին։ 2023 թվականին Լուկաշենկոն Բժանիային ընդունել է Մինսկում։