ՌԴ-ում ձերբակալվել է Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցի բլոգերը

Լուրեր

20.05.2026 | 14:02
Հայտնաբերվել է երիտասարդին դանակահարած անձը․ նա ձերբակալվել է
20.05.2026 | 13:54
Ուկրաինական ԱԹՍ-ները Նիժնի Նովգորոդում նավթավերամշակման գործարանի վրա են հարձակվել
20.05.2026 | 13:46
Իմ հայրենիքը չեմ կարող փոխել «ցեմենտի զավոդի» հետ․ Ծառուկյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:38
Կրեմլը չի բացառել Պուտինի և Թրամփի հանդիպումը Չինաստանում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում
20.05.2026 | 13:33
«Մուկ տշելու» ակցիա․ «Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզարշավը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 13:31
«Ականատեսը» անօրինական է համարում Արթուր Օսիպյանի կալանավորման միջնորդությունը
20.05.2026 | 13:25
Պորտուգալիայի հավաքականի կազմն ու Ռոնալդուի 6-րդ Մունդիալը
20.05.2026 | 13:16
Հուշել եմ՝ միլիոնավոր դոլարների է հասնում, մանրամասնել չեմ կարող․ Հայրապետյանը՝ զենքի արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 13:07
Ինչ պատիժ կարող է սպառնալ Նարեկ Կարապետյանին, եթե ապացուցվի՝ դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը
20.05.2026 | 12:56
Սևանի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է 119 ապօրինի շինություն
20.05.2026 | 12:47
Պուտինը և Սի Ցզինպինը գործընկերության ամրապնդման մասին հայտարարություն են ստորագրել
20.05.2026 | 12:39
Արսեն Վենգերն արձագանքել է «Արսենալի» չեմպիոնությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 12:30
Թրամփը հույս ունի «շատ արագ» ավարտել Իրանում հակամարտությունը
20.05.2026 | 12:27
«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 12:21
Պնդում եմ՝ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է․ Գոհար Մելոյան
Բոլորը

Ադրբեջանցի հայտնի բլոգեր ու ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալին գիշերը սոցցանցերի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Բաքու վերադառնալիս իրեն ձերբակալել են՝ պնդելով, որ Հայաստանը իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։ Զեյնալին  նշել է, որ ՌԴ իրավապահներն իրեն հայտնել են, որ արտահանձնելու են Հայաստանին ու նշել, որ այսօր իր դատն է լինելու ու խնդրել Ադրբեջանի իշխանությունների օգնությունը։ Թե ինչպես է ձերբակալված Զեյնալին տեսաուղերձ ձայնագրել, պարզ չէ։ Համացանցում նաև տարածվել են նրա ձերբակալման կադրերը։

Նշենք, որ Զեյնալին հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով ու գործողություններով։ Մասնավորապես, դեռևս 2020 թ-ին Տավուշյան մարտերի ժամանակ նա ՌԴ-ում հայերի դեմ իրականացված հարձակումների հիմնական կազմակերպիչներից էր։ 44-օրյա պատերազմի ժամանակ նա ակտիվորեն աջակցել է Արցախի դեմ ագրեսիային ու կան տեղեկություններ, որ ռազմական հանցագործություններ է իրականացրել։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ հիշեցնում է, որ Ադրբեջանցի բլոգերը 2020 թվականին Արցախում հայ մարդու էր գլխատել, դա լուսանկարել և տարածել իր սոցցանցերում։

Բլոգերը նաև պնդում էր, թե հայերի դեմ իրականացրած հանցագործությունների համար նույնիսկ պարգևատրվել է պաշտոնական Բաքվի կողմից, սակայն հետո հայտարարել էր, թե դա, իբր, «կատակ է եղել»։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն էլ ասել է, որ հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում իրենց երկրի դեսպանատան վերահսկողության տակ։

«Քաղաքացուն ցուցաբերվում է համապատասխան հյուպատոսական և իրավաբանական օգնություն, հավելյալ տեղեկատվություն հանրությանը կտրամադրվի ավելի ուշ»,- ասել  է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցներին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հաստատել է, որ բլոգերը ձերբակալվել է Հայաստանի  պահանջով։

«Դիմումը եղել է դեռ 2023 թ-ի մայիսին։ Հայաստանը նրա նկատմամբ մի շարք քրեական գործեր է հարուցել»,-ասել է դեսպանը՝ նշելով,որ  «դեռ չի նշանակում նրան նստեցնելու են ինքնաթիռ ու ուղարկելու Երևան»։

Դեսպանը հավելել է, որ  այժմ սպասում են դատարանի որոշմանը։  Հայկական կողմից այս առնչությամբ իրավապահները դեռևս մեկնաբանություն չեն տվել։

Էմմա Չոբանյան