Ռուսական բանակին պակասում է մարտունակությունը Ավդեևկայի գրավումից օգտվելու համար․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
Բոլորը

Ավդեևկայի գրավումից հետո ռուսական ուժերին ժամանակ է անհրաժեշտ վերազինվելու համար, սակայն հաջորդող շաբաթներին նրանք կփորձեն շարունակել հարձակումը։ Այս մասին ասվում է բրիտանական հետախուզության զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Վերջին շաբաթվա ընթացքում ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ավդեևկան և քաղաքից հյուսիս գտնվող քիմիական գործարանը, որոնց համար կատաղի մարտեր էին ընթանում 2023 թվականի հոկտեմբերից և գտնվում էին առաջնագծում 2014 թվականից»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ ուկրաինական ուժերը նահանջել են պաշտպանական դիրքեր Ավդեևկայից դեպի արևմուտք։

«Ռուսական ուժերը, հավանաբար, չունեն մարտունակություն՝ անմիջապես օգտվելու Ավդեևկայի գրավումից, և որոշ ժամանակ կպահանջվի՝ հանգստանալու և վերազինվելու համար: Առաջիկա շաբաթների ընթացքում Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կփորձի աստիճանաբար ընդլայնել վերահսկողությունն Ավդեևկայից դուրս գտնվող տարածքների նկատմամբ»,- եզրակացնում են բրիտանական հետախուզության պաշտոնյաները։