Գերմանիան կարող է Ուկրաինային հեռահար զենք տրամադրել

Լուրեր

12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:15
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվել է MLS
12.08.2026 | 12:08
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա․ ՄԻՊ
12.08.2026 | 12:01
Թրամփը հաստատել է, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից վերադառնալիս փոխել է օդանավը
12.08.2026 | 11:59
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
12.08.2026 | 11:45
Սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. օգնության են հասել փրկարարները
12.08.2026 | 11:37
Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1,2 մլրդ դրամի վնաս. ՔԿ
12.08.2026 | 11:30
Հանրաքվե չեն առաջարկում, Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում․ Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:22
Մանուել Տուլիպա. «Այս խաղը ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:14
Ալիևը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը «վաղ թե ուշ պետք է շահագործումից հանվի»
12.08.2026 | 11:06
Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին
Բոլորը

Գերմանիայի իշխող կոալիցիան գաղտնի առաջարկ է պատրաստել Ուկրաինային ավելի շատ զինամթերք, տրանսպորտային միջոցներ և սպառազինության համակարգեր մատակարարելու վերաբերյալ։ Փաթեթը կարող է ներառել հեռահար Taurus թեւավոր հրթիռներ, հայտնել է Bild-ը:

Ենթադրվում է, որ Բունդեսթագը պատրաստվում է այս շաբաթ քվեարկել օգնության այս փաթեթի վերաբերյալ։

«Գերմանիայի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, ծրագրում է «Տավրուս» հրթիռներ փոխանցել Ուկրաինային»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սրա հետ մեկտեղ, Taurus հրթիռները, որոնք երկար ժամանակ է՝ խնդրում է Կիևը, այս նախագծում անմիջականորեն չեն նշվում, սակայն դրանում ասվում է «հավելյալ հեռահար սպառազինության համակարգերի և զինամթերքի մատակարարման մասին, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային հնարավորություն տալու թիրախային հարձակումներ իրականացնել ռազմավարական թիրախների վրա, որոնք գտնվում են առաջնագծից հեռու»:

Taurus հրթիռները համապատասխանում են այս նկարագրությանը, քանի որ դրանք կարող են հասնել ավելի քան 500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին: Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան արդեն մատակարարել են Ուկրաինային իրենց Scalp և Storm Shadow թեւավոր հրթիռները, սակայն դրանք համարվում են ոչ այնքան արդյունավետ, որքան Taurus-ը: