Բելառուսի գաղութներից մեկում մահացել է Լուկաշենկոյին զրպարտելու համար դատապարտված Իգոր Լեդնիկը

Լուրեր

12.08.2026 | 12:50
«Օլիմպիակոսն» առաջարկ է արել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ. աղբյուր
12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:15
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվել է MLS
12.08.2026 | 12:08
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա․ ՄԻՊ
12.08.2026 | 12:01
Թրամփը հաստատել է, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից վերադառնալիս փոխել է օդանավը
12.08.2026 | 11:59
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
12.08.2026 | 11:45
Սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. օգնության են հասել փրկարարները
12.08.2026 | 11:37
Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1,2 մլրդ դրամի վնաս. ՔԿ
12.08.2026 | 11:30
Հանրաքվե չեն առաջարկում, Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում․ Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:22
Մանուել Տուլիպա. «Այս խաղը ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:14
Ալիևը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը «վաղ թե ուշ պետք է շահագործումից հանվի»
Բոլորը

64-ամյա քաղբանտարկյալ, լրագրող և հասարակական գործիչ Իգոր Լեդնիկը, որը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի զրպարտության գործով (ՌԴ Քրեական օրենսգրքի 367-րդ հոդվածի 2-րդ մաս), մահացել է Մոգիլև N15 ուղղիչ գաղութում։ Այս մասին հայտնում է Բելառուսի սոցիալ-դեմոկրատական կուսակցության Telegram-ալիքը, փոխանցում է Current time-ը։

Քաղբանտարկյալի մահվան պատճառը պաշտոնապես չի հայտարարվել։ Ըստ նրա փաստաբանի՝ Լեդնիկի առողջական վիճակը զգալիորեն վատացել է գաղութում, նա աղեստամոքսային տրակտի վիրահատություն է տարել: Բացի այդ, դատապարտյալն ունեցել է 2-րդ կարգի հաշմանդամություն՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

Իգոր Լեդնիկը կալանավորվել է 2022 թվականի ապրիլի 18-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Լուկաշենկոյին զրպարտելու համար՝ 2020 թվականի դեկտեմբերին «Բելառուսի միջազգայնորեն ճանաչված չեզոքությունը ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է» վերտառությամբ հոդվածի պատճառով։

Տղամարդը նախ 15 օրով վարչական կալանքի է ենթարկվել, սակայն այս ժամկետի ավարտին քննչական մեկուսարանից ազատ չի արձակվել, այլ նույն տարվա սեպտեմբերին նրա դեմ քրեական գործ է հարուցվել և դատավճիռ կայացվել։ 2022 թվականի հուլիսին Բորիսովի շրջանային դատարանը Իգոր Լեդնիկի Facebook-յան էջը ճանաչել է որպես «ծայրահեղական նյութ»։

Կենդանության օրոք Իգոր Լեդնիկը հանդես էր գալիս Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության լուծարման օգտին և կարծում էր, որ Բելառուսում խախտվել է Բուդապեշտի հուշագիրը, ինչը հանգեցրել է Բելառուսում բռնապետության հաստատման, Ռուսաստանի հետ մերձեցման և տարածաշրջանում եվրոպական անվտանգության խաթարման։ Լեդնիկը, ըստ «Գարուն» իրավապաշտպան կենտրոնի, դարձել է հինգերորդ բելառուս քաղբանտարկյալը, որը մահացել է բանտում։