Ֆրանսիայի դատարանը սառեցրել է Սամվել Կարապետյանի 120 մլն եվրո արժողությամբ վիլլայի սեփականության իրավունքը

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

Ֆրանսիայի դատարանը սառեցրել է Irina Maria վիլլայի սեփականության իրավունքը, որը գտնվում է Լազուր ափի Ռոքբրյուն-կապ-Մարտեն հանգստավայրում: Պաշտոնապես այն պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազները կարծում են, որ դրա իրական շահառուն ռուսական նավթագազային «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է, գրում է ֆրանսիական Le Monde-ը։

Վիլլան տեղակայված է 3 հեկտար հողատարածքի վրա: Բացի բազմահարկ գլխավոր շենքից՝ այն ներառում է նաև երեք լողավազան, թենիսի կորտ և ուղղաթիռի հարթակ։ Գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո։

Վիլլայի սեփականության իրավունքը, ինչպես նաև SNC Maritime Villa Holding-ի բաժնետոմսերը սառեցնելու հրամանը թվագրվում է 2024 թվականի փետրվարի 12-ով։

AFP-ն գրում է, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարով զբաղվող Փարիզի դատախազության ստորաբաժանումը (Junalco)  վիլլայի նկատմամբ հետաքննությունն է իրականացրել 2009 թվականի դեկտեմբերի 11-ից Փարիզում, Կիպրոսում, Ռուսաստանում և Ռոքբրյուն-կապ-Մարտինում կատարված փողերի լվացման դեպքերի առնչությամբ:

2016 թվականին «Գազպրոմ Նեֆտ»-ը՝ «Գազպրոմի» նավթային դուստր ձեռնարկությունը, վիլլան վաճառել է Սամվել Կարապետյանին։ Սակայն Junalco-ի նախաքննության ընթացքում բազմաթիվ փաստեր են բացահայտվել, որոնք վկայում են, որ վիլլան իրականում երբեք դուրս չի եկել «Գազպրոմ Նեֆտ»-ի վերահսկողությունից։

Փաստաթղթերը, որոնք ուսումնասիրել ու վերլուծել են լրագրողները, ցույց են տալիս, որ Սամվել Կարապետյանը «Գազպրոմ Նեֆտ»-ից գնել է Maritime Villa Holding SNC ընկերության բաժնետոմսերը «Գազպրոմբանկի» կողմից տրամադրված 115 միլիոն եվրոյի վարկի շնորհիվ։ Այն պատկանում է «Գազպրոմ»-ին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերներից Յուրի Կովալչուկին։ Վարկը տրամադրել է ռուսական բանկը՝ վիլլայի գրավի դիմաց։

Սամվել Կարապետյանը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն է, որն աշխատում է անշարժ գույքի, շինարարության, էներգետիկայի ու ֆինանսների ոլորտում։ Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 2,7 միլիարդ դոլար։ Le Monde-ը նշում է, որ Կարապետյանը բիզնեսում իր հաջողության մեծ մասի համար պարտական ​​է «Գազպրոմ»-ին: Ըստ պարբերականի՝ Սամվել Կարապետյանին և անշարժ գույքի մյուս բաժնետերերին  միավորում է մի բան՝ բոլորը կապված են ռուսական պետական «Գազպրոմի» հետ»:

Էմմա Չոբանյան