ՌԴ-ում կարող են հայտնվել ավտոմեքենաներ Ուգանդայից, Իրանից և Հնդկաստանից

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ռուսաստանի ավտոշուկայում կարող են հայտնվել ավտոմեքենաների նոր ապրանքանիշեր, մասնավորապես, Ուգանդայից, Հնդկաստանից և Իրանից։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատին։

Պալատի նախագահ Սերգեյ Կորիտինի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մեծացման ֆոնին նոր ավտոմոբիլային ապրանքանիշերը կարող են տեղ գրավել շուկայում։ Մասնավորապես, բյուջետային սեգմենտում պահանջարկ կարող են ունենալ հնդկական Tata Motors կոնցեռնի, ինչպես նաև իրանական Iran Khodro-ի և Saipa-ի մեքենաները։

Միաժամանակ, ստույգ տեղեկություն չկա այն մասին՝ արդյո՞ք հնդիկ արտադրողները պատրաստվում են ավտոմեքենաներ վաճառել ռուսական շուկայում։ Իսկ իրանական մեքենաներն արդեն հասանելի են Ռուսաստանում։ Մասնավորապես, Tara մակնիշի մեքենան Իրանի Khodro-ից կարելի է ձեռք բերել 1,5 միլիոն ռուբլով։

Ռուսական ավտոշուկա մուտք գործելու ցանկություն է հայտնել նաև Ուգանդան։ Ռուսաստանում երկրի դեսպան Մոզես Կիզիգեի խոսքով՝ Ուգանդան Աֆրիկայում առաջատար է էլեկտրամոբիլային արտադրության հարցում։