Հայաստանի բասկետբոլի հավաքականի հայտացուցակը՝ Ավստրիայի և Ալբանիայի դեմ աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերին

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ներկայացրել է այն խաղացողների ցանկը, որոնք կնախապատրաստվեն Ավստրիայի և Ալբանիայի դեմ աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հավաքականի կազմում 14 բասկետբոլիստ է ընդգրկվել՝ Անդրե Սփայթ-Մկրտչյանը («Օբրաս բասկետ», Արգենտինա), Տիգրան Մկրտումյանը (ԲԿՄԱ, Հայաստան), Զաքարի Թավիթյանը («Դայմոնդ Վալեի», Ավստրալիա), Յուրա Մելիքյանը (ԲԿՄԱ, Հայաստան), Քրիս Ջոնսը («Վալենսիա», Իսպանիա), Բագրատ Միքայելյանը («Ուրարտու», Հայաստան), Կարեն Մելիքյանը (ԲԿՄԱ, Հայաստան), Ալբերտ Թադևոսյանը (ԲԿՄԱ, Հայաստան), Զարեհ Զարգարյանը (Հ.Մ.Ը.Մ. Արարատ Գլենդել, ԱՄՆ), Մարատ Միքաելյանը (ԲԿՄԱ, Հայաստան), Սամվել Գևորգյանը (ԲԿՄԱ, Հայաստան), Արկադի Մկրտիչյաը («Ուրարտու», Հայաստան), Ավետիս Գարակավուրյանը («Ուրարտու», Հայաստան) և Գաբրիել Աճեմյանը (Հ.Մ.Ը.Մ. Բեյրութ, Լիբանան):

Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միացել Գարի Չիվիչյանը, Ալեքսեյ Չիժենոկը, Դավիթ Խաչատրյանը և Մականի Վայթսայդ Քրքորյանը:

Հիշեցնենք՝ աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընդգրկվել է C ենթախմբում, որտեղ կմրցի Ավստրիայի և Ալբանիայի հավաքականների հետ: Մասնավորապես՝ փետրվարի 22-ին մեր թիմը Վիեննայում կհյուրընկալվի Ավստրիայի ընտրանուն, իսկ փետրվարի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Հայաստան-Ալբանիա հանդիպումը:

Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 10 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը և երկրորդ հորիզոնականում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը: