Նավալնիի կինը հայտնել է, որ շարունակելու է ամուսնու աշխատանքը

Լուրեր

12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:15
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվել է MLS
12.08.2026 | 12:08
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա․ ՄԻՊ
12.08.2026 | 12:01
Թրամփը հաստատել է, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից վերադառնալիս փոխել է օդանավը
12.08.2026 | 11:59
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
12.08.2026 | 11:45
Սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. օգնության են հասել փրկարարները
12.08.2026 | 11:37
Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1,2 մլրդ դրամի վնաս. ՔԿ
12.08.2026 | 11:30
Հանրաքվե չեն առաջարկում, Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում․ Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:22
Մանուել Տուլիպա. «Այս խաղը ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:14
Ալիևը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը «վաղ թե ուշ պետք է շահագործումից հանվի»
12.08.2026 | 11:06
Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին
Բոլորը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան հայտարարել է, որ շարունակելու է ամուսնու աշխատանքը նրա մահից հետո, գրում է The Moscow Time-ը։

«Սպանելով Ալեքսեյին՝ Պուտինը սպանել է իմ կեսին, իմ սրտի կեսին ու իմ հոգու կեսին։ Սակայն մնացել է իմ երկրորդ կեսը, և այն ինձ հուշում է, որ ես հանձնվելու իրավունք չունեմ։ Կշարունակեմ Ալեքսեյ Նավալնիի գործը։ Կշարունակեմ պայքարել մեր երկրի համար»,- ասել է Նավալնայան գործչի YouTube-յան ալիքի եթերում։

Նա ռուսներին կոչ է արել կանգնել իր կողքին և կիսել «ոչ միայն վիշտն ու անվերջ ցավը», այլև «զայրույթը, ատելությունը, չարությունը նրանց հանդեպ, ովքեր համարձակվել են սպանել մեր ապագան»։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հավաքվել «մեկ հսկայական բռունցքի մեջ և դրանով հարվածել խելագարված ռեժիմին, Պուտինին, նրա ընկերներին, համազգեստավոր ավազակներին, գողերին ու մարդասպաններին, որոնք հաշմանդամ են դարձրել երկիրը»։

Նավալնայան կոչ է արել պայքարել պատերազմի, կոռուպցիայի ու անարդարության դեմ, ինչպես նաև արդար ընտրությունների և խոսքի ազատության համար։

«Պայքարել այն բանի համար, որպեսզի մեր երկիրը հետ բերենք մեզ։ Անպատկերացնելի զոհաբերությունը, որ նա կատարեց [Ալեքսեյ Նավալնին], կարող է իզուր չլինել։ Պայքարեք և մի՛ հանձնվեք: Ես չեմ վախենում, դուք էլ ոչնչից չպետք է վախենաք»,- ընդգծել է Նավալնայան։

Նրա խոսքով՝ Նավալնիին կոտրել չի հաջողվել։

«Հենց դրա համար էլ Պուտինը սպանեց նրան՝ այդպես էլ չհամարձակվելով նայել նրա աչքերի մեջ կամ պարզապես ասել նրա անունը։ Եվ նույնքան ստոր և վախկոտ կերպով էլ նրանք այժմ թաքցնում են նրա մարմինը, ցույց չեն տալիս մորը, հետ չեն տալիս, և պաթետիկորեն ստում են ու սպասում, երբ դրանից կանհետանան Պուտինի հերթական «Նովիչոկի» հետքերը»,- նշել է Նավալնայան։

Նա խոստացել է, որ շուտով կոնկրետ պատճառ կհայտնի, թե ինչու է Պուտինը գնացել այդ քայլին․ «Մենք ձեզ շուտով կպատմենք այդ մասին։ Մենք անպայման կիմանանք, թե կոնկրետ ով և ինչպես է իրականացրել այս հանցագործությունը։ Մենք կտանք անուններ և ցույց կտանք դեմքեր: Բայց գլխավորը, ինչ մենք կարող ենք անել Ալեքսեյի և մեզ համար, շարունակել պայքարը»։

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Գաղութից հայտնել են, որ զբոսանքից հետո քաղաքական գործիչը «վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը», «վերակենդանացման միջոցառումները» դրական արդյունք չեն տվել, «շտապ օգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը»։

Փաստաթղթում, որը գաղութի անձնակազմը հանձնել է Նավալնիի մորը, նշվում է, որ մահը գրանցվել է փետրվարի 16-ին՝ տեղական ժամանակով 14:17-ին։ Սակայն բանտարկյալներից մեկը «Նովայա գազետա Եվրոպա»-ին պատմել է, որ գաղութում մահվան մասին գիտեին դրանից չորս ժամ առաջ։

Միևնույն ժամանակ, Նավալնիի հարազատներն ու համախոհներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ մահից մի քանի օր առաջ նա իրեն լավ է զգացել։ Մահվան նախօրեին՝ փետրվարի 15-ին, Նավալնին տեսակապի միջոցով մասնակցել է Վլադիմիրի շրջանային դատարանի նիստին։ Նրանք նշել են, որ «նա իրեն լավ էր զգում, ոչ մի բողոք չի հայտնել, ակտիվորեն արտահայտվել և փաստարկներ է ներկայացրել՝ ի պաշտպանություն իր դիրքորոշման»։