ՌԴ ՔԿ-ն հայտարարել է Նավալնիի մահվան հանգամանքների հետաքննության երկարաձգման մասին և հրաժարվել է նրա մարմինը հանձնել հարազատներին

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

ՌԴ Քննչական կոմիտեն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մորը հայտնել է, որ գաղութում նրա մահվան հետաքննությունը երկարացվել է անորոշ ժամանակով, և հրաժարվել է նրան հանձնել որդու դին։ Այս մասին հայտնել են քաղաքական գործչի գործընկերները։

«Վաղ առավոտյան Ալեքսեյի մայրը և փաստաբանները գնացել են դիահերձարան։ Նրանց ներս չեն թողնում։ Փաստաբաններից մեկին բառացիորեն դուրս են հրել։ Հարցին՝ արդյո՞ք Ալեքսեյի դին այնտեղ է, աշխատակիցները չեն պատասխանում»,- Տելեգրամում գրել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

The Moscow Times-ը նշում է, որ Քննչական կոմիտեի հետաքննությունն իշխանություններին թույլ է տալիս օրինական կերպով 30 օր չտրամադրել Նավալնիի մարմինը հարազատներին։

Հիշեցնենք՝ փետրվարի 16-ին դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնեց, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի գաղութներից մեկում։ Փետրվարի 17-ի առավոտյան Նավալնիի մայրը ժամանել է Խարպի թիվ 3 ուղղիչ գաղութ և ստացել ծանուցում նրա մահվան մասին։

Գաղութի ղեկավարությունը հայտնել է, որ Նավալնիի մարմինը գտնվում է Սալեխարդի դիահերձարանում։ Երբ քաղաքական գործչի մայրը գնացել է այնտեղ, նրան ասել են, որ դիակը չկա։ Ավելի ուշ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ Քննչական կոմիտեն հրաժարվել է մարմինը հանձնել հարազատներին, քանի դեռ ստուգումները չեն ավարտվել։ «Նովայա գազետա Եվրոպա»-ն, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Նավալնիի մարմինը գտնվում է Սալեխարդի շրջանի կլինիկական հիվանդանոցի դիահերձարանում։ Ըստ հրապարակման՝ քաղաքական գործչի մարմինը հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 16-ի երեկոյան։