Իսրայելը հայտնել է Ռաֆահի վրա հարձակման ամսաթիվը, եթե ՀԱՄԱՍ-ը չազատի պատանդներին

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը նախազգուշացրել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը չազատի Գազայում պահվող բոլոր պատանդներին, Իսրայելը մարտի 10-ին հարձակում կսկսի գոտու հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իսրայելն առաջին անգամ Գազայի հարավային այս քաղաքում օպերացիայի հստակ ժամկետ է նշել, որտեղ մոտ 1,5 միլիոն պաղեստինցիներ են ապաստանել։

Ավելի վաղ ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը հայտնել էր, որ Գազայի առանցքային հիվանդանոցներից մեկը դադարել է գործել Իսրայելի հարձակումից հետո։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել էր, որ կազմակերպությանը չեն թույլատրել մտնել Ռաֆահից հյուսիս գտնվող Խան Յունիս քաղաքի Նասեր հիվանդանոց՝ իրավիճակը գնահատելու համար:

Հինգշաբթի Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) մտել է հիվանդանոցային համալիր՝ հայտնելով, որ հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ այնտեղ են պահվում ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդները: Իսրայելական բանակը Խան Յունիսում իր գործողություններն անվանել է «ճշգրիտ և սահմանափակ»՝ մեղադրելով ՀԱՄԱՍ-ին «հիվանդանոցները ցինիկաբար ահաբեկչության նպատակով օգտագործելու համար»:

«Աշխարհը պետք է իմանա, նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդները պետք է իմանան, որ եթե մեր պատանդները տուն չվերադառնան մինչև Ռամադան, մարտերը կշարունակվեն ամենուր, այդ թվում՝ Ռաֆահի շրջանում»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Բենի Գանցը:

Ռամադանը՝ իսլամական ծոմապահության սուրբ ամիսը, այս տարի սկսվում է մարտի 10-ին։

Գանցը հավելել է, որ Իսրայելը կգործի «համակարգված կերպով՝ հեշտացնելու խաղաղ բնակիչների տարհանումը ամերիկացի և եգիպտացի գործընկերների հետ երկխոսության միջոցով՝ նվազագույնի հասցնելու քաղաքացիական անձանց շարքում զոհերը»: