Ադրբեջանը մտադրություն չունի պահպանելու միջազգային իրավունքը. Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ ԱԽ-ում

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդում «Կլիմայի փոփոխության և պարենային անապահովության ազդեցությունը միջազգային խաղաղության և անվտանգության վրա» խորագրով հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից

«Փետրվարի 13-ից 14-ը ՄԱԿ Անվտանգության խորհրդում նախագահող Գայանայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բաց քննարկում՝ «Կլիմայի փոփոխության և պարենային անապահովության ազդեցությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման վրա» խորագրով։ Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ինչպես նաև մի շարք անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ու ներկայացուցիչներ։

ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ելույթում շեշտել է պարենային ռեսուրսների շահագործման և սովահարությունը որպես պատերազմի գործիք կիրառելու անթույլատրելիությունը՝ ընդգծելով, որ նման գործողություններով ոտնահարվում է միջազգային հումանիտար իրավունքը, որի կոպիտ խախտում է հանդիսանում նաև հակամարտություններից և ճգնաժամային իրավիճակներում հայտնված բնակչությանը հումանիտար աջակցությանը խոչընդոտելը։

Հայաստանի դեսպանը հիշատակել է Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ օրակարգի քողի ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ամիսներ շարունակ ապօրինի շրջափակման ներքո պահելը, ինչպես նաև հետագա լայնածավալ հարձակումը և որպես հետևանք՝ հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանությունն ու էթնիկ զտումը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի շարունակական խախտումներին՝ դեսպան Մարգարյանը նշել է, որ դատապարտելի է Ադրբեջանի կողմից փետրվարի 13-ին Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական ուժի կիրառումը, որը հանգեցրել է մարդկային կյանքի կորուստների։ Շեշտվել է, որ այդպիսի սադրանքները հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը մտադրություն չունի պահպանելու միջազգային իրավունքը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում միջազգային անվտանգության և իրավունքի գերակայության պահպանման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։