Քննարկվել են Հարավկովկասյան տարածաշրջանում պարենային անվտանգության խնդիրները
Քաղաքականություն
15.02.2024 | 21:172024 թ. փետրվարի 15-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կենտրոնակայանում տեղի է ունեցել ՊԳԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ծովինար Համբարձումյանի և ՊԳԿ գլխավոր տնօրեն Քու Դոնգյուի հանդիպումը:
Իտալիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ քննարկվել են Հայաստան-ՊԳԿ համագործակցության հարցեր, Հարավկովկասյան տարածաշրջանում պարենային անվտանգության խնդիրները: