Ձեր գործերով զբաղվեք․ Ալիևը հրաժարվում է ՀՀ-ի հետ բանակցություններում միջնորդներից

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքվին միջնորդներ պետք չեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին նա հայտարարել է երդմնակալության արարողությունից հետ Մեջլիսում ունեցած ելույթում։

«Մեզ այդ հարցում միջնորդ պետք չէ, ես այդ մասին ասել եմ»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, թե Ադրբեջանը պետք է պատրաստ լինի իր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելուն։ Ադրբեջանի նախագահը բավականին անհանգստացած է բանակցություններում միջազգային տարբեր դերակատարների դերից՝ հայտարարելով, թե ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը պետք է դուրս գա միջազգային օրակարգից։

«Ով չի ալարում, ցանկանում է զբաղվել այդ հարցով։ Վերմակը քաշում է իր վրա։ Գնացեք ու ձեր գործերով զբաղվեք։ Մենք հարցը լուծել ենք»,- ասել է Ալիևը։