Էրդողանի կողմից ղեկավարվող Թուրքիայի բարեկեցության հիմնադրամը սահմանափակում է աուդիտը՝ կոռուպցիան թաքցնելու համար

Լուրեր

28.04.2026 | 16:46
Երկրաշարժ Կարսում, որ զգացվել է նաև Գյումրիում ու Շիրակի 4 գյուղում
28.04.2026 | 16:40
Էմանուել Մակրոնը կանխատեսում է արել ՊՍԺ – «Բավարիա» հանդիպման վերաբերյալ
28.04.2026 | 16:29
«Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին
28.04.2026 | 16:18
Նախատեսվում է մոդուլային տնակներով ժամանակավոր կացարան տրամադրել կացարանի խնդիր ունեցող ընտանիքներին
28.04.2026 | 16:06
Մեկ շաբաթից կտեսնենք նաև Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը․ Արարատ Միրզոյանը՝ Փարիզում
28.04.2026 | 15:53
Կանադայի վարչապետը կմասնակցի Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. հայտնի է՝ որ երկրներն են հրավիրված
28.04.2026 | 15:48
ՖԻՖԱ-ն մտադիր է փոխել դեղին քարտերի կանոնն ԱԱ-2026-ում
28.04.2026 | 15:37
Ժամանակավորապես կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը
28.04.2026 | 15:28
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ քաղաքականություն «թելադրի» այլ երկրներին
28.04.2026 | 15:19
Կեղծ թղթադրամներ իրացնելու գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
28.04.2026 | 15:10
Վարչապետի խոսնակը՝ Ջիլիզան Վրաստանին փոխանցելու մասին // Ռուբեն Վարդանյանին այլ բանտ են տեղափոխել․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 15:03
Ալիևի հատուկ ներկայացուցիչը Վատիկանում քննարկել է Հարավային Կովկասում խաղաղությունը
28.04.2026 | 14:57
Սալահն այլևս չի խաղա «Լիվերպուլի» կազմում
28.04.2026 | 14:49
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իտալիայում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
28.04.2026 | 14:43
Կա՞ հեղուկ գազի գնի բարձրացման ռիսկ․ պատասխանում է Էկոնոմիկայի նախարարությունը
Բոլորը

Թուրքիայի բարեկեցության հիմնադրամի (TWF) վերջին աուդիտի զեկույցը, որը նախագահի կողմից երեք ամիս ուշ է ուղարկվել խորհրդարան, պարզել է, որ շատ պետական ընկերություններ 2022 թվականին պատշաճ կերպով աուդիտի չեն ենթարկվել անկախ աուդիտորների կողմից՝ տվյալների կամ գաղտնիության թերությունների պատճառով: Պարզվել է նաև, որ որոշ ընկերությունների աուդիտի արդյունքները չեն համապատասխանում միմյանց, գրում է Nordic Monitor-ը։

TWF-ը ստեղծվել է 2016 թվականին՝ պետական ընկերությունները կառավարելու նպատակով: 2018 թվականին նախագահի հրամանագրով հիմնադրամը դրվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրավասության ներքո, որը դարձել է հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը։ Ընդդիմադիր պատգամավորները պնդում են՝ քանի որ նախագահական տեսչական խորհուրդը, որը վերահսկում է հիմնադրամը հանրության անունից, նույնպես գտնվում է Էրդողանի վերահսկողության ներքո, հնարավոր չէ մանրակրկիտ և անկախ աուդիտ իրականացնել:

Հիմնադրամը ներկայում ներառում է 30 ընկերություն, 46 անշարժ գույք և երկու խաղերի լիցենզիա: Հոլդինգների թվում են Թուրքիայի խոշորագույն ընկերություններից մի քանիսը, այդ թվում՝ Turkish Airlines-ը, BOTAŞ-ը, PTT-ն (Turkish Post), Türk Telekom-ը, Turkcell-ը, Türksat-ը և պետական բանկերը: Հիմնադրամի գնահատված արժեքը շուրջ 300 միլիարդ դոլար է: Փետրվարի 1-ին խորհրդարանական հանձնաժողովի նիստում գլխավոր ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Ռահմի Աշքըն Թյուրելին ասել էր, որ աուդիտի հաշվետվությունը հասել է հունվարի 26-ին և բաժանվել է օրենսդիրներին հունվարի 29-ին՝ հանդիպումից ընդամենը երկուսուկես օր առաջ: Նա նշել էր զեկույցի հսկայական քանակն ու թերահավատություն հայտնել նման հանգամանքներում վերահսկիչ և աուդիտորական լիազորություններ իրականացնելու հնարավորության վերաբերյալ:

Զեկույցի համաձայն՝ անկախ աուդիտորական ընկերությունը նշում է, որ թուրքական BOTAŞ գազային ընկերությանը տրվել է որակավորված կարծիք՝ ֆինանսական հաշվետվությունների գաղտնիության պատճառով, ինչն անհնարին է դարձնում դրանց բացահայտումը։ Կառավարությունը ձեռնպահ է մնացել Ռուսաստանից ստացվող բնական գազի արժեքը հանրության ու խորհրդարանի հետ կիսելուց՝ այն համարելով որպես գաղտնի տեղեկատվություն։

Զեկույցում նշվում է, որ BOTAŞ-ը և Էլեկտրաէներգիայի արտադրության կորպորացիան (EÜAŞ) կրել են 88 միլիարդ դոլարի վնաս 2022 թվականին: Ռուսաստանը հետաձգել է BOTAŞ-ի մոտ 20 միլիարդ դոլար բնական գազի պարտքը մինչև 2023 թվականը, քանի որ Թուրքիան ներգրավված չի եղել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներում: PTT-ի դեպքում էլ զեկույցում ընդգծվում էր, որ հնարավոր չէ ձեռք բերել բավարար և համապատասխան աուդիտորական ապացույցներ՝ կապված էական ընթացիկ իրավական գործերի դրույթների հետ:

TWF-ում, որտեղ Էրդողանը նախագահում է խորհուրդը, նրա տեղակալը Էրիշահ Արըջանն է։ Տնտեսագիտության պրոֆեսոր Արըջանը, ըստ Wikileaks-ի փաստաթղթերի, գրել է Էրդողանի փեսայի և նախկին էկոնոմիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի դոկտորական թեզը, ինչը ենթադրում է ակադեմիական սխալ վարքագիծ: Խորհրդի մեկ այլ անդամ է գործարար Ֆուադ Թոսյալին, որը սերտ կապված է Էրդողանի հետ։ Աճեցնելով իր բիզնեսը Էրդողանի կողմից կնքված պայմանագրերի միջոցով՝ Թոսյալին Էրդողանի հանձնարարությամբ ձեռք է բերել զրահամեքենաներ արտադրող BMC-ի 50,1% բաժնետոմսերը՝ 480 միլիոն դոլարով:

Ռիֆաթ Հիսարջըքլօղլուն, որը 2001 թվականից Պալատների և ապրանքային բորսաների միության նախագահն է, 2018 թվականին Էրդողանի կողմից նշանակվել է նաև խորհրդի անդամ։ Նա հայտնի է որպես գործարար աշխարհում Էրդողանի կողմնակիցներից մեկը։

Էմմա Չոբանյան