Էստոնիան կարող է փակել Ռուսաստանի հետ սահմանը

Լուրեր

27.11.2026 | 15:47
Ավարտվել է հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը
27.11.2026 | 15:41
Սպիտակի համայնքապետարանը խոչընդոտում է «Բարոյական արժեքներ»-ի նախընտրական ավտոերթը․ «Անկախ դիտորդ»
27.11.2026 | 15:30
Բեգլարյանը Սիմոնյանին կոչ է անում հայ գերիներին հասցեագրված նամակներն իր հետ Ադրբեջան տանել
27.11.2026 | 15:22
Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը
27.11.2026 | 15:19
ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնած քննարկումը տապալվեց // Լարսը բացվել է երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
27.11.2026 | 15:15
Անդորրայի ակումբն առաջին հաղթանակն է տարել եվրագավաթներում
27.11.2026 | 15:07
Սերժ Սարգսյանը վճարունակ չէ կիրառված արգելանքի պատճառով
27.11.2026 | 14:58
20 000 կարմրախայտի մանրաձուկ է Գետիկ բաց թողնվել. ՇՄ նախարար
27.11.2026 | 14:49
Կասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունը
27.11.2026 | 14:40
Արթուր Վանեցյանի հորեղբորորդին՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող
27.11.2026 | 14:38
Հարություն Հարությունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:31
Արտավազդ Քարամյան․ «Գևորգ Ղազարյանի հետ հանդիպումն ինձ հավատ ներշնչեց»
27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
Բոլորը

Էստոնիան նախազգուշացրել է Ռուսաստանի հետ սահմանի հնարավոր փակման մասին՝ Ռուսաստանի Դաշնությունից անօրինական միգրանտների հոսքի պատճառով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը միտումնավոր կերպով օտարերկրացիների խմբեր է ուղարկում Էստոնիայի սահման, որոնք օրինական իրավունք չունեն մուտք գործել Եվրամիություն»,- ասվում է Էստոնիայի ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրությունում:

Փաստաթղթում ընդգծվում է, որ եթե այսպես շարունակվի, Էստոնիան կփակի «անցակետերը՝ ազգային անվտանգությունն ու հասարակական կարգը պաշտպանելու համար, ինչպես արդեն արել է Ֆինլանդիան միգրացիոն ճնշման ֆոնին»։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան փակել է Ռուսաստանի հետ սահմանը 2023 թվականի նոյեմբերին։ Այն փակ կմնա մինչև առնվազն ապրիլի 14-ը։ Ֆինլանդիայի իշխանությունները նաև մեղադրել են Ռուսաստանին այն բանում, որ դիտավորյալ խրախուսում է օտարերկրացիներին ապաստան խնդրել Ֆինլանդիայում՝ ապակայունացնելով իրավիճակը երկրում։

Ներկայում ռուս-էստոնական սահմանը հատող անձանց արդեն բաժանվում են ռուսերեն և անգլերեն նախազգուշացումներ սահմանի հնարավոր փակման մասին։