Բաքուն Բորելին մեղադրել է «միակողմանի հայամետ» դիրքորոշման համար

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր դժգոհությունն է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ նախօրեին արած հայտարարությունների առնչությամբ։

«Մենք դատապարտում և մերժում ենք Ադրբեջանին ուղղված անհիմն մեղադրանքները, որոնք արտահայտվել են Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից փետրվարի 13-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե Բորելը, իբր, զբաղվում է «ագրեսիա կատարած Հայաստանին սպիտակեցնելով»։ ՀՀ-ի դեմ հերթական ագրեսիայի հետ կապված Բաքուն նշել է, թե «Ադրբեջանի կողմից սադրանքին ի պատասխան ձեռնարկված քայլերը եղել են համարժեք և լոկալ բնույթ»։

Բաքուն ևս մեկ անգամ հրաժարվել է զորքերի հայելային հետքաշման մասին Բորելի հնչեցրած առաջարկից՝ նշելով, թե այն, իբր, «գործնական նշանակություն չունի» և «ափսոսանք է առաջացնում»։

«ԵՄ-ն պետք է հաշվի առնի, որ Հայաստանի կողմից սահմանամերձ շրջաններում ԵՄ առաքելության հովանավորությամբ տեղակայված «վարձկանները» վտանգում են ադրբեջանցի զինվորականների և քաղաքացիական անձանց կյանքը։ Եվս մեկ անգամ ափսոսանքով նշում ենք, որ չնայած Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնություններին՝ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը, միակողմանի հայամետ դիրքորոշում որդեգրելով, միտումնավոր անջրպետ է ստեղծում Ադրբեջանի և ԵՄ ինստիտուտների միջև՝ Եվրամիությունն ավելի մեկուսացվելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից»,- եզրափակում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ նախօրեին անդրադառնալով ՀՀ-ի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիային՝ Ժոզեպ Բորելը կարևորել էր զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը։

«Ադրբեջանական զինծառայողների ուղղությամբ հայկական կողմի կրակոցները ցավալի էին, բայց ադրբեջանական կողմի պատասխանն էլ անհամաչափ էր։ Նրանք անտեսել են ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ այս միջադեպը պետք է մանրամասն հետաքննել։ Սա կրկին ընդգծում է զորքերը հետ քաշելու հրատապ անհրաժեշտությունը»,- ասել էր Բորելը։

Օրերս էլ Բաքուն Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պետեր Միխալկոյին կանչել էր ԱԳՆ՝ դժգոհություն հայտնելով ՀՀ-ում տեղակայված Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունից։

Էմմա Չոբանյան