«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն
Այսօր, տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, օրակարգում` առաջիկայումկայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը:
Քննարկման եւ քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչությունը որոշում կայացրեց՝ մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:
«Ժառանգություն» կուսակցություն
10 օգոստոս, 2018թ.
Երեւան