Ինչ հրթիռներ է գնում Ադրբեջանը Թուրքիայից նոր Akıncı ԱԹՍ-ների համար

Լուրեր

23.02.2026 | 13:37
Ուկրաինական ԱԹՍ-ները Թաթարստանում հարվածել են նավթի կայանի
23.02.2026 | 13:26
«Եթե հարց ունեն, թող գան, տեղս գիտեն»․ Տեր Օշինը՝ Ռուբեն Ռուբինյանի գրառման մասին
23.02.2026 | 13:20
ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
23.02.2026 | 13:14
Բուժաշխատողները բողոքում են․ ակցիա՝ ապահովագրական համակարգի բացերի շուրջ ԱԺ լսումներ անցկացնելու պահանջով
23.02.2026 | 13:03
Հայտնի են BAFTA 2026-ի հաղթողները. «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը` լավագույն վավերագրական ֆիլմ 
23.02.2026 | 12:50
Հայտնի է Թրամփի կալվածքի մոտ սպանված զինված տղամարդու ինքնությունը
23.02.2026 | 12:45
Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրասիական լիգան
23.02.2026 | 12:34
Երևան-Աբովյան ճանապարհին բախվել են «ԳԱԶել» միկրոավտոբուսն ու «Նիսան»-ը. 3 ուղևոր հոսպիտալացվել է
23.02.2026 | 12:30
Աջափնյակում հնչած կրակոցների գործով 1 անձ կալանավորվել է
23.02.2026 | 12:21
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկին կաշառք տալու համար․ ՀԿԿ
23.02.2026 | 12:10
Հոկեյի Հայաստանի հավաքականը երկու անգամ հաղթել է Չեխիայի թիմին
23.02.2026 | 12:00
19-ամյա երիտասարդի սպանության գործով կալանավորվածներ կան // Միրզոյանը Շվեյցարիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 11:55
Կոմիտասի պողոտայի՝ կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը փոխարինվում են․ քաղաքապետ
23.02.2026 | 11:44
Ամսական 42 միլիոն դրամ է մտնում Երևանի բյուջե՝ ավտոմատ ինքնասպասարկող սարքերից․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:33
Մեքսիկայում անկարգություններ են սկսվել ազդեցիկ թմրաբարոնի վնասազերծումից հետո
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը փետրվարի 9-ին այցելել էին երկրի ռազմաօդային ուժերի ռազմական օբյեկտներ, դիտել վերջերս ծառայության ընդունված Akıncı հարվածային անօդաչու թռչող սարքերի թռիչքները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ալիևը ծանոթացել է անօդաչու թռչող սարքերի ուսուցման կենտրոնում ստեղծված պայմաններին (ըստ լուսանկարների՝ խոսքը Սալյանի մոտ գտնվող կենտրոնի մասին է)։

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, թուրքական անօդաչուներ արտադրող «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարն Ալիևին տեղեկացրել են ակադեմիայում ստեղծված պայմանների և ԱԹՍ-ների մասին։

Թուրքական մասնագիտացված SavunmaSanayiST կայքն ուշադրություն է հրավիրում, որ ցուցադրված զինամթերքի թվում են թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռները, որոնց ձեռքբերման բանակցությունները տարվել են 2018 թվականից։ Նշվում է, սակայն, որ դրանց մատակարարումը չի իրականացվել ֆրանսիական շարժիչների օգտագործման պատճառով։ Ակնկալվում է, որ Թուրքիան սկսելու է հրթիռներն արտադրել  տեղական շարժիչներով։Այս հրթիռի նախատիպը ցուցադրվել էր 2020-ի դեկտեմբերին Ադրբեջանում կայացած ռազմական շքերթի ժամանակ։

Roketsan ընկերությունը վերջերս սկսել է թուրքական Kale Arge ընկերության մշակած KTJ-3200 տուրբոռեակտիվ հրթիռային շարժիչի սերիական արտադրությունը։ Առաջիկայում KTJ-3200 շարժիչները փորձարկվելու են SOM և ATMACA հրթիռների վրա։ Եթե փորձնական թռիչքները հաջող լինեն, ապա այդ շարժիչներով հագեցած SOM հրթիռների մատակարարումները կսկսվեն Ադրբեջան։

Լրատվամիջոցը նշում է, որ Սու-25 ինքնաթիռները, որոնք սպասարկում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերը, ակտիվորեն օգտագործում են ASELSAN լազերային ուղղորդման և TÜBİTAK-SAGE թևավոր հրթիռները։ Մյուս կողմից, Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է Bayraktar TB2 ԱԹՍ-ները և Roketsan MAM-L ու MAM-C զինամթերքը։

SavunmaSanayiST-ը գրում է, որ Akıncı անօդաչուների կիրառմամբ Ադրբեջանի բանակի զինապահեստում կավելանա թուրքական զինամթերքի բազմազանությունը։ Ակնկալվում է, որ Ադրբեջանին կմատակարարվի նաև այլ զինամթերք, օրինակ՝ MAM-T, ÇAKIR և KEMANKEŞ հրթիռներ։

Ի դեպ, Բաքվի կողմից հրապարակված Ալիևի շրջայցի լուսանկարներում երևում են նաև ÇAKIR և Şimşek հրթիռները։

Էմմա Չոբանյան