Պարազաբանում՝ ՊԵԿ-ի կողմից «ԱրիԷլլա» ՍՊԸ-ի ՀԴՄ-ն արգելափակելու կապակցությամբ ֆեյսբուքյան խմբերից մեկում վերջերս հրապարակված հոդվածի վերաբերյալ

Լուրեր

14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
Բոլորը

ՊԵԿ-ի կողմից «ԱրիԷլլա» ՍՊԸ-ի ՀԴՄ-ն արգելափակելու կապակցությամբ ֆեյսբուքյան խմբերից մեկում վերջերս հրապարակված հոդվածի վերաբերյալ

Մինչև «ԱրիԷլլա» ՍՊԸ-ի մոտ հսկողական աշխատանքներ իրականացնելը, հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների կողմից իրականացվել են վերլուծություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ ավտոպահեստամասերի և հարակից դետալների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող հիշյալ ընկերության 2017թ. ներմուծումների ծավալը և իրացման շրջանառությունը գերազանցել են 100 մլն դրամը: Սակայն, ընկերության իրացման շրջանառության 100 տոկոսն արտացոլվել է ՀԴՄ միջոցով և ձևակերպված է որպես մանրածախ վաճառք: Մինչդեռ ուսումնասիրելով ՀԴՄ կտրոններում տպագրված ապրանքների քանակները և գումարները՝ պարզվել է, որ ընկերությունը մեկ ՀԴՄ կտրոնով վաճառում է 50 և ավելի մեքենայի կայծամոմեր (свеча), գնդիկավոր կրունկներ (шарнир шаровой) և այլն, որոնց քանակներն, ըստ էության, ակնհայտ առևտրային են և պրակտիկորեն չեն կարող գնված լինել վերջնական սպառողի կողմից:
Վերոգրյալը կասկած է առաջացրել, որ ընկերությունը վաճառքները ձևակերպում է որպես մանրածախ իրացում վերջնական սպառողներին, սակայն իրականում այդ ապրանքներն, առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի վաճառվում են վերավաճառողներին, ովքեր էլ իրենց հերթին հնարավորություն են ունենում հետագայում իրացման իրական շրջանառությունը թաքցնելու կամ նույնիսկ, առանց հարկային մարմնում հաշվառվելու, ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու:
Նշված վերլուծություններով առաջացած հիմնավոր կասկածների հիման վրա, մինչև վարչարարություն իրականացնելը՝ հարկային ծառայողների կողմից կատարվել են նաև այցելություններ, իրականացվել է ռիսկերի տեսողական նույնականացում: Արդյունքում պարզվել է նաև, որ տվյալ ՀԴՄ-ն գրանցված է վերջնական սպառողի (մանրածախ ձեռքբերողի) համար անհասանելի վայրում, այն է՝ գործարանի տարածքում՝ մուտքի դարպասներից մոտ 1կմ հեռավորության վրա, որն էլ բազմաթիվ այցելությունների ընթացքում փակ է եղել:
Այդպիսով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց գործողություններն իրավաչափ են՝ միտված օրենքի անվերապահ կատարմանը:
ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին հայտարարագրել իրենց իրական շրջանառությունը և ապահովել լիարժեք փաստաթղթաշրջանառություն՝ չնպաստելով անբարեխիղճ հարկ վճարողների անօրինական և ապապետական գործողություններին՝ հավելյալ վարչարարությունից խուսափելու համար:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին