Հայաստան Պուտինի այցի հարցը կլուծվի երկխոսությամբ․ Պեսկովը՝ ՄՔԴ-ին Երևանի միանալու մասին

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ռուսաստանը պետք է երաշխիքներ ստանա Հայաստանից՝ կապված Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրությանը միանալու հետ, այդ հարցը կլուծվի երկրների միջև երկխոսության ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի մասին մասին հարցին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք արդեն ասել ենք, որ նոր իրականությունը՝ կապված այդ միջազգային կառույցին Հայաստանի միանալու հետ, չի կարող բացասական հետևանքներ չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է մեր հայ գործընկերներից որոշակի հավաստիացումներ ստանալը, այդ հարցը դեռ պետք է լուծել երկկողմ երկխոսության շրջանակում, որին մենք միտված ենք»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ նախօրեին բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, թե Հայաստան ժամանելու դեպքում Պուտինը կձերբակալվի՞՝ ըստ ՄՔԴ որոշման, նշել էր, որ Հայաստանում դրա համար իրավական ինստիտուտներ են գործում, և ինքը չի որոշում՝ ում ձերբակալել։ Նա նաև ասել է, որ պետության գործող ղեկավարներն իրենց կարգավիճակի բերումով ունեն անհաղթահարելի անձեռնմխելիություն, դա քաղաքական հարց չէ, որ ինքը պետք է քննարկի։

Էմմա Չոբանյան