Բաքվում ԵՄ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության դեմ արշավը շարունակվում է

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն այսօր կանչվել է երկրի ԱԳՆ։ Ըստ Բաքվի՝ հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ նշվել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, հակառակ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների, լուրջ մտահոգություն է առաջացրել։

Նշվել է, որ  առաքելությունը, իբր, «լայնորեն օգտագործվել է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության միջոց՝ հակառակ տարածաշրջանային կայունության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը նպաստելու հայտարարված նպատակների»։

«Եվրամիության կողմի ուշադրությունն է հրավիրվել, որ առաքելությունը փաստացի դարձել է «հեռադիտակային դիվանագիտության» օբյեկտ, որը նպաստում է սահմանամերձ շրջաններ տարբեր եվրոպացի պաշտոնյաների և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերի կազմակերպմանը։ Առանց բացառության նշվել է, որ բոլոր նման այցերն օգտագործվում են Ադրբեջանի դեմ ատելություն տարածելու, ինչպես նաև անհիմն ադրբեջանատյացություն ընդլայնելու համար։ «Հեռադիտակային դիվանագիտության» այս ակտիվությունը նկատվում է այն ժամանակ, երբ սահմանին աննախադեպ անդորր է, երբ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը վստահության ամրապնդման լուրջ միջոցառումներ են իրականացնում»,- դժգոհել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ  վերջին միջադեպը (խոսքը Չեխիայի քաղաքացու կողմից սահմանի հատման մասին է)՝ կապված այն շրջանների հետ, որոնց համար պատասխանատու է դիտորդական առաքելությունը, «լուրջ ստվեր է գցում այս առաքելության հայտարարված նպատակների վրա»։

«Նման անհանգստացնող գործունեությունը ոչ մի կերպ չի համապատասխանում առաքելության հայտարարած նպատակներին՝ խթանել վստահությունը որպես չեզոք սուբյեկտ: ԵՄ-ի կողմին առաջարկվել է լրջորեն քննարկել այն հարցերը, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու համար, որ Հայաստանի տարածքում տեղակայված առաքելությունը գործի որպես չեզոք, քաղաքացիական և անզեն առաքելություն՝ համաձայն իր հայտարարած մանդատի, ինչպես նաև ձեռնպահ մնա Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած գործունեությունից»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Պետեր Միխալկոն օրերս անդրադարձել էր ԵՄ առաքելության դեմ Բաքվում իրականացվող արշավին։

«Ափսոսում եմ, որ վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ բացարձակապես անհիմն մեղադրանքներ են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին։ Ես ընդգծում եմ, որ EUMA-ն քաղաքացիական, անզեն առաքելություն է, և նրա մանդատը դիտորդական առաքելությունն է»,- գրել էր Միխալկոն X-ի իր էջում։

Ըստ դիվանագետի՝ առաքելության ներկայությունը նպատակ ունի նպաստել կայունության և վստահության ամրապնդմանը:

«ԵՄ-ն կշարունակի իր ջանքերը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը»,- հավելել էր ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Էմմա Չոբանյան