ՆԱՏՕ-ն կպաշտպանի բոլոր դաշնակիցներին․ Ստոլտենբերգ

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ առանց նրա անունը հիշատակելու, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի վրա ցանկացած զինված հարձակում կստանա միասնական և հզոր պատասխան։

«ՆԱՏՕ-ն նախկինի նման պատրաստ և ունակ է պաշտպանել իր բոլոր դաշնակիցներին։ Ցանկացած հարձակում ՆԱՏՕ-ի վրա կհանգեցնի միասնական ու վճռական պատասխանի։ Ցանկացած ենթադրություն, որ դաշնակիցները չեն պաշտպանի միմյանց, խաթարում է մեր համընդհանուր անվտանգությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների անվտանգությունը և ամերիկացի ու եվրոպացի զինվորներին մեծ ռիսկի է ենթարկում»,- հայտարարել է Ստոլտենբերգը։

Վերջինն ակնկալում է, որ ԱՄՆ-ը «կմնա ՆԱՏՕ-ի ուժեղ ու հավատարիմ դաշնակիցը»՝ անկախ այն բանից, թե ով կհաղթի երկրում նախագահական ընտրություններում։

Նախօրեին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինայում իր կողմնակիցների հետ հանդիպմանը խոսել էր եվրոպացի առաջնորդների հետ իր հանդիպումներից մեկի մասին։ Ըստ Թրամփի՝ «մեծ երկրի» ղեկավարն իրեն հարցրել է՝ արդյո՞ք ԱՄՆ-ը կպաշտպանի այդ պետությանը Ռուսաստանի հարձակման դեպքում։ ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ի բյուջե վճարումները չանելու դեպքում ինքը չի պաշտպանի հարձակման ենթարկված երկրին և նույնիսկ «կխրախուսի» հարձակվող կողմին «անել այն, ինչ ուզում է»։

Թրամփը, որը դարձյալ հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնին, բազմիցս հայտարարել է, որ ընտրվելու դեպքում մտադիր է երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից։