ՏԿԵ փոխնախարարն ու ԱԶԲ-ի տնօրենը քննարկել են ջրամբարաշինության, դպրոցաշինության ծրագրերին վերաբերող հարցեր

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

«ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը տեղեկացրել է, որ այցի նպատակն է քննարկել ջրամբարաշինության եւ ոռոգման համակարգերի, դպրոցաշինության, կոշտ կենցաղային թափոնների
կառավարման եւ Սեւանա լճի ջրի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին վերաբերող հարցեր:

Խոսելով ջրամբարաշինության ծրագրերի եւ հատկապես Կապսի ջրամաբարի ծրագրի մասին՝ Տերտերյանը կարեւորել է ԱԶԲ-ի ակտիվ եւ արդյունավետ համագործակցության հնարավորությունը ծրագրի մեջ ներգրավված միջազգային մյուս գործընկեր կառույցների հետ:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ ոռոգման համակարգերի կառուցման, վերակառուցման անհրաժեշտությունը։

Դպրոցաշինության ծրագրերին անդրադարձ կատարելով՝ ԱԶԲ-ի ներկայացուցիչները խոսել են իրենց մոտեցումների, առաջիկա ծրագրերի, կարեւորել կառուցվող դպրոցների ծախսարդյունավետ լինելը եւ կառուցումից հետո շինության հետագա պահմանման հարցերը:

Դպրոցաշինության մասով Տերտերյանը նշել է, որ գործընթացը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է եւ առաջարկել է հետագա քննարկումններին ներգրավվել շահագրգիռ մյուս գերատեսչություններին նույնպես:

Սեւանա լճի ջրի որակի բարելավման վերաբերյալ բանկի ներկայացուցիչները նշել են, որ առկա է հնարավորություն երեք մեխանիկական մաքրման կայանները դարձնել կենսաբանական մաքրման կայաններ: Նախարարի տեղակալը կարեւորելով մաքրման կայանների առկայությունը՝ միաժանակ ընդգծել է այդ կայանների արդյունավետ, ճիշտ կառավարման եւ շահագործման անհրաժեշտությունը:

Խոսելով կոշտ կենցաղային թափոնների կառավարման մասին՝ Վաչե Տերտերյանը կարեւորել է կառավարման արդյունավետ մոդելների ուսումնասիրության եւ հիմնավորման կարեւորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարեւորություն ունեցող այլ հարցեր եւս»,- ասված է հաղորդագրության մեջ: