Փորձել են հրկիզել Իոաննիսյանի մեքենան․ նա ենթադրություններ ունի, թե ուր է տանում հետքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Երևանում փորձել են հրկիզել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին պատկանող Volvo մակնիշի ավտոմեքենան, որը վարում է նրա կինը։

Իոաննիսյանն անմիջապես ահազանգել է Ոստիկանություն, ասֆալտին նկատել են վառելիքի հետքեր։ Այսինքն՝ հրկիզման փորձը եղել է այն ժամանակ, երբ մեքենան կայանված է եղել տան դիմաց՝ Պարիս Հերունու փողոցում։

«Փորձագետի կարծիքն այն էր, որ եղել է դիզելային վառելիք»,- նշում է Իոաննիսյանը:

Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու փորձ կատարելու հատկանիշներով` հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով։ Դեպքի վայրի զննության արդյունքում ավտոմեքենայի թափարգելի վրա առկա են եղել վառված հետքեր, իսկ կողային հատվածում՝ բետոնե ծածկի վրա՝ ապակե շիշ` Factor TV-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից։

Դանիել Իոաննիսյանը ճանաչվել է տուժող, տվել ցուցմունք՝ հայտնելով իր կասկածները։ Բակում տեղադրված տեսախցիկներն արդյո՞ք արձանագրել են կատարվածը․ նախաքննության շահից ելնելով՝ Իոաննիսյանը չի բացահայտում, սակայն վստահեցնում է, որ կան ապացույցներ։ Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Իոաննիսյանը, դատելով դեպքերի ժամանակագրությունը, կասկածներ ունի, թե որ շրջանակներից կարող է լինել մեքենան հրկիզելու փորձ անողը:

«Արցախի վերջին ՆԳ նախարարի շրջապատն է, որի մասով մենք բացահայտել էինք, որ ծառայողական ավտոմեքենաները գրանցել են իրենց աշխատակիցների անունով, բերել են Հայաստան, պահում են Կարեն Սարգսյանին պատկանող տարածքում, և այդ հետաքննությամբ անցնող մարդկանցից մի քանիսը ներգրավված են եղել հուլիսին Ստեփանակերտում «Սիվիլնեթ»-ի լրագրողին ծեծի ենթարկելու մեջ»,- նշում է Դանիել Իոաննիսյանը:

Տուժող ճանաչված Իոաննիսյանը կասկածներ ունի, որ այս ամենն իրենց հետաքննության պատասխանն է, թեև հրապարակումից հետո որևէ սպառնալիք չի ստացել և երբևէ առնչություն չի ունեցել նշված շրջանակի հետ։ Նրան ոչ թե պատճառված գույքային վնասն է անհանգստացնում, քանի որ մեքենան ապահովագրություն ունի, այլ կատարվածը․ գուցե վաղն այլ մեթոդների անցնեն՝ ասում է Իոաննիսյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հիշեցնում է՝ նախկինում էլ նման դեպքեր լինում էին, որոնք չէին բացահայտվում։

Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ թե՛ իրավապահները, թե՛ իշխանությունները շահագրգռված են բացահայտել այս գործը։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան