Ալիևը որդու հետ այցելել է ռազմաօդային ուժերի օբյեկտներ․ նրանց ուղեկցել է Էրդողանի փեսան

Լուրեր

21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա որդին՝ Հեյդար Ալիևը, այցելել են ռազմաօդային ուժերի ռազմական օբյեկտներ, դիտել վերջերս ծառայության ընդունված Akıncı հարվածային անօդաչու թռչող սարքերի թռիչքները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ալիևը ծանոթացել է անօդաչու թռչող սարքերի ակադեմիայում ստեղծված պայմաններին։

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարն Ալիևին տեղեկացրել են ակադեմիայում ստեղծված պայմանների և անօդաչու թռչող սարքերի մասին։ Նշվել է, որ այստեղ ստեղծված են բոլոր պայմանները զինվորականների պատրաստման համար։ Ակադեմիան հագեցած է բոլոր տեսակի անհրաժեշտ տեխնոլոգիաներով և ժամանակակից չափանիշներին համապատասխանող սարքավորումներով:

Նրանք այցելել են նաև անօդաչու թռչող սարքերի թռիչքուղի: ԱԹՍ-ի վայրէջքը դիտելուց հետո Ադրբեջանի նախագահը ստորագրել է դրա վրա։ Այնուհետև այց է կատարվել անգարային համալիր, որը նախատեսված է տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև ԶՈՒ ընդունված ավիացիոն այլ սարքավորումների և Akıncı հարվածային անօդաչուների պահպանման համար:

Նշենք, որ Իլհամ Ալիևը վերջին շրջանում բավական հաճախ է որդու հետ մասնակցում միջոցառումների, թեպետ վերջինս որևէ պաշտոն չի զբաղեցնում։ Մասնավորապես, այս տարի հունվարի սկզբին Բաքվում ի պատիվ ԱՄԷ նախագահի այցի տրված ընդունելությանը Ալիևը մասնակցել էր ոչ թե կնոջ՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի, այլ որդու՝ Հեյդար Ալիև կրտսերի հետ։

Իլհամ Ալիևը, ըստ ամենայնի, որոշել է որդուն նախապատրաստել քաղաքական ակտիվ գործունեության։ Չի բացառվում, որ առաջիկայում նա որևէ պետական պաշտոն կստանա։

Էմմա Չոբանյան