Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ն շարունակում է «ոտնձգությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ադրբեջանի կողմից սպառնացող վտանգի մասին «ևս մեկ առասպել ստեղծելով՝ Հայաստանը շարունակում է դե ֆակտո ոտնձգություն կատարել մեր տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էչլին Ամիրբեկովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հայաստանն ու Ադրբեջանն արդեն բավական հասուն են և կարողանում են լուծել իրենց միջև մնացած խնդիրները, և այդ ուղղությամբ աշխատանքն ընթանում է»,- ասել է Ամիրբեկովը՝ «կատարյալ անհեթեթություն» անվանելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունը, որում նա մատնանշում էր Ադրբեջանի տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ և կոչ էր անում Բաքվին վերադառնալ Երևանի հետ առարկայական բանակցությունների։

«Ադրբեջանին ուղղված մեղադրանքները Հայաստանի նկատմամբ, իբր, տարածքային պահանջների մասին ոչ այլ ինչ են, քան մեղքը հիվանդ գլխից առողջի վրա փոխելու անհաջող և անօգուտ փորձ։ Միայն տեսնեք Հայաստանի գործող Սահմանադրությունը և դրանում առկա հղումը այս երկրի Անկախության հռչակագրին, որն ամրագրում է կամայական և բացարձակապես ոչ լեգիտիմ որոշումը, այսպես կոչված, Հայկական ԽՍՀ վերամիավորումը Լեռնային Ղարաբաղին։ Կոնկրետ նման փաստերը շատ են, վերցրեք Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված վերապահումները ԱՊՀ-ին Հայաստանի անդամակցության վավերացման գործընթացում՝ կասկածի տակ դնելով Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, կամ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ հարուցված բազմաթիվ դատական ​​գործերը։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո փաստաթղթեր, որոնցում առկա են բացահայտ տարածքային պահանջներ Ադրբեջանի դեմ, էլ չեմ խոսում Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքի մասին, որը մինչ օրս Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը ներկայացնում է որպես պատմական Հայաստանի մաս»,- հայտարարել է Ամիրբեկովը։

Նա հավելել է, թե Բաքուն բազմիցս հայկական կողմի ուշադրությանն է ներկայացրել «բոլոր վերոհիշյալ մտահոգությունները, բայց դեռևս կոնկրետ գործողություններ չեն ձեռնարվել դրանք վերացնելու ուղղությամբ»։

«Ադրբեջանի մոտալուտ սպառնալիքի մասին ծիծաղելի լուրերի կանխամտածված տարածումը, Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների պահպանմանը զուգահեռ, ոչ միայն խաբեություն է, այլև ճանապարհ դեպի ոչ մի տեղ»,-ասել է Ալիևի ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու պաշտոնական Բաքուն շարունակում են Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիա կիրառելու սպառնալիքների, անհիմն ու կեղծ տարածքային պահանջների ներկայացման քաղաքականությունը։

Էմմա Չոբանյան