Հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Մոսկվայի դերն այլընտրանք չունի. ՌԴ ԱԳ փոխնախարար

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվայի նպատակն է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին հաշտեցման և խաղաղ փոխգործակցության կայուն ուղի գտնելու հարցում։

«Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի, այս դերը մեծ է և եզակի։ Առաջին հերթին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը։ Այսօրվա մեր խնդիրն է օգնել մեր գործընկերներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, հասնել հաշտեցման և խաղաղ փոխգործակցության կայուն ճանապարհին։ Որպեսզի իրավիճակը տարածաշրջանում լինի կայուն ու հանգիստ»,- ասել է Գալուզինը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է Ինտերֆաքսը։

Նա նշել է, որ ՌԴ-ն Բաքվին ու Երևանին խորհրդատվական ծառայություններ է առաջարկում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շրջանակում, քանի որ Մոսկվան ունի բացառիկ տեղագրական նյութեր։

«Ինչ վերաբերում է խաղաղության գործընթացին, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա այստեղ ՌԴ-ն շարունակում է ակտիվ օգնել հարցերի քննարկմանը։ Մենք միշտ պատրաստ ենք մեր հարթակը տրամադրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար։ Հուսով ենք, որ Երևանում կգերակայի այն ըմբռնումը, որ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամենավստահելի ուղին է, այլ ոչ թե արտատարածաշրջանային խաղացողներին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին և Եվրամիությանը ներգրավելու ջանքերը, որոնց գործունեությունն ուղղված է ոչ թե կարգավորմանը նպաստելուն, այլ նրան, որ ՌԴ-ն դուրս մղվի այդ գործընթացից, կոտրվի Հարավային Կովկասում ստեղծված ուժերի հավարասարակշռությունը և այդպիսով ևս մեկ անհանգստության օջախ լինի ՌԴ-ի հարևանությամբ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։